30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ես սիրում եմ քեզ, սիրում եմ խելագարի պես, գազանի նման …

Պարույր Սևակի նամակը Սուլամիթային

Հենց նոր ստացա հեռագիրդ: Անհանգիստ եմ քեզ համար: Թող նա չտանջի քեզ, թող չհամարձակվի, թե չէ ես նրան կսպանեմ: Թող նա շատ սիրի քեզ, շ-ա-տ, թե չէ…Ինքս էլ չգիտեմ: Շտապ ինձ գրիր, թե ինչպես ես և ինչ կա: Շատ անհանգիստ եմ: Էլ գրել չեմ կարողանում: Սուլաաա: Ես սիրում եմ քեզ, սիրում եմ խելագարի պես, գազանի նման, ինչպես հիվանդ: Գրկում եմ քեզ, հպվում եմ քեզ, միանում եմ քեզ հետ: Եվ լալիս եմ: Եվ լալիս եմ: Աստված մի արասցե, որ քեզ համար էլ այսքան անմարդկային տխուր լինի:

Սիրելիս: Սիրելիս: Սիրելիս: Շատ վատ եմ աշխատում: Այսինքն` չեմ աշխատում: Վաղվանից սկսելու եմ: Դու ինձ շատ ես պետք: Մի կորչիր: Ես միշտ քոնն եմ լինելու: Ոչ մի էժան բան մի արա,- սա խանդ չէ, այլ եղբայրական հարաբերություն: Քեզ օգնել, հարազատս, ցավոք չեմ կարող,- ինչ-որ կերպ ապրիր, մինչև որ փող կհայտնվի: Չի կարող պատահել, որ մինչև գարուն չհանդիպենք.- կխելագարվեմ կամ ինքնասպան կլինեմ:

…Խաբում եմ (բանաստեղծորեն), թե գիտեմ քո անվան գույնը: Բայց թե ինչ բույր ունես դու, դա արդեն հաստատ գիտեմ, էլ չեմ ասում համի մասին: Իմ բուրմունք, ախր ես չեմ կարող առանց այդ բույրի: Թույլ տուր ինձ` Սողոմոնիս, ընկնել քո որովայնին ու հոտոտել այդ բույրը…Հանկարծ հասկացա, ֆի-զի-կա-պես, թե ինչպես եմ քեզ ցանկանում, իմ է-գ-ի-ն…Համբուրում եմ որովայնդ, և չգիտեմ, թե ինչպես եմ քնելու: Քեզ եմ ուզում, ու-զում, ու-զ-ու-մ: Ուզում եմ հայհոյել…

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ