23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 25, 2015

Միջազգային վարկանիշավորմամբ ԵՊՀ-ն հերթական անգամ առաջինն է ՀՀ-ում

Համացանցում ներկայացվածությամբ բուհական վարկանիշավորում իրականացնող «Վեբոմետրիքսի» հրապարակած տվյալների համաձայն ՀՀ-ում շարունակում է ամենաբարձր վարկանիշն ունենալ ԵՊՀ-ն: ՀՀ-ից և ԼՂՀ-ից ցուցակում հայտնվել է 28 բուհ: Ստորև ներկայացվում է առաջին տասնյակը՝ աշխարհում գրաված համապատասխան տեղով. 1. Երևանի պետական համալսարան` 2510 (Եվրոպայում՝ 845-րդ) 2. Հայաստանի ամերիկյան համալսարան՝ 4229 3. Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան՝ 5743 4. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան` […]

Հակառակորդի հրետակոծությունից Արցախում 4 զինվոր է մահացել

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կան […]

ՌԴ ՀՀ-ին թույլատրել է սուջուխ և բաստուրմա արտահանել

Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես թույլատրել է ռուսական շուկա արտահանել հայկական արտադրության հում ապխտած մսամթերք, ինչպես նաև ավանդական սուջուխ և բաստուրմա: Այս մասին հայտնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական ծառայությունը: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության երկարատև բանակցությունների արդյունքում 2014 թվականի նոյեմբեր 12-ից սկսած ԵԱՏՄ ռեեստրում գրանցված մսամթերք […]

Ինչպես է Դեւիդ Բեքհեմը տանում հարբած կնոջը` Վիտորիային /ֆոտո, վիդեո/

Հայտնի մոդելավորող, երգչուհի Վիկտորիա Բեքհեմն իր հերթական խանութի բազմանը նվիրված երեկույթի ժամանակ չի էլ նկատել, թե որքան է ալկոհոլ օգտագործել: Համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում Վիկտորիայի հանրահայտ ամուսինը` նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեկհեմը, հարբած կնոջը տանում է դեպի մեքենան: Ի դեպ, Վիկտորիայի շալվարի վերեւի հատվածը թաց է, եւ հասկանալի չէ, թե նա վրան հեղուկ է թափել, […]

Նախագահն ընդունել է Մարկ Հորթոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Այս մասին հայտնում է նախագահականը: Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ նրա հերթական առաքելությունն արդյունավետ կլինի, մասնավորապես, Հայաստանի տնտեսության վրա արտաքին հատվածից շարունակվող բացասական հետևանքների գնահատման և դրանց հաղթահարման, տնտեսական աճի խթանման ուղղությամբ լուծումներ գտնելու առումով: Հանրապետության Նախագահը […]

Թվային հեռարձակմանն անցման ժամկետը հետաձգվել է

Գործադիրի որոշմամբ վեց ամսով երկարաձգվել է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակմանն անցման ժամկետը (01.01.2016թ.),  ինչը հնարավորություն կտա հստակեցնել ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակում սոցիալական ծրագրի մոտեցումները. նախատեսվում է անալոգայինից թվային հեռարձակմանը անցման գործընթացը դարձնել ավելի սահուն և ամբողջական, ապահովել  հանրության առավել արդյունավետ իրազեկում: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Հաջողությունների կարելի է հասնել բանիմաց հրամանատարական կազմի աշխատանքի արդյունքում

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված զինված ուժերում հրամանատարական պատրաստության վիճակի, առկա խնդիրների ու բարելավման ուղիների, ինչպես նաև նշյալ ոլորտում առաջավոր փորձի ուսումնասիրման ու տեղայնացման հարցերի քննարկմանը: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվական վարչությունը: Կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով […]

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր այցելել են «Մեգերյան կարպետ» ընկերություն, որն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր: Ընկերությունն իր գործունեության հիմնական նպատակներից է համարում աշխարհում սփռված հայկական մշակութային արժեքների պահպանումը, վերականգնումը և վերարտադրությունը: Վերջին տարիներին ընկերությունն զբաղվում է նաև հին ձեռագործ գորգերի վերականգնմամբ և վերանորոգմամբ: Հանրապետության Նախագահը և տիկին Ռիտա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի