16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 25, 2015

Երիտասարդ մայրը պատուհանից ցած է նետել մեկ տարեկան որդուն

Պերմի 20-ամյա բնակչուհին մեղադրվում է հարազատ որդուն սպանելու փորձ կատարելու մեջ: Ոստիկանության տվյալներով, կինը մեկ տարեկան որդուն ցած է նետել հինգերորդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից, հայտնում է ntv.ru-ն: Երեխան ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել նման անմարդկային քայլի պատճառը:

Տավուշում հակառակորդի կողմից սպանված կանանց դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ադրբեջանական մարտական դիրքերից 2015թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերի 3 բնակչի սպանության, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի առթիվ։ 7 տուժածներից 5-ը կանայք են, որոնցից 3-ն սպանվել են։ Այս մասին հայտնում է քննչական կամիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը […]

Երեք տարի անընդմեջ երևանյան ընտանիքներն առաջին տեղում են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2015» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի ընտանիքներին: Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համարձակ մասնակցության, փայլուն հաղթանակի և մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու համար և ընդգծել, որ քաղաքապետարանի նպատակն է բնակչության շրջանում ամրապնդել ֆիզիկական […]

Շատ չի լինի` ես իրեն պատասխանե՞մ. Շարմազանով. Aysor.am

«Շատ չի լինի ես իրեն պատասխանե՞մ»,- Aysor.am-ի հետ զրույցում հեգնանքով ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հրաժարվելով մեկնաբանել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ իր հասցեին հնչեցրած անձնական բնույթի հայտարարությանը: Հիշեցնենք, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Լ.Զուրաբյանն ասել էր. «Թույլ տվեք չառաջնորդվել Շարմազանովի գնահատականներով… պարզվում է` նա միտք էլ կարող է արտահայտել, այն էլ Կոնգրեսի մասին»: […]

Դատախազները պատշաճ վարձատրություն կստանան

Կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է զբոսա­շրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուց­ման գործունեու­թյամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընձեռել ընտանեկան ձեռնար­կա­տիրու­թյան սուբյեկտ համար­­վելու հնարավորություն:  Ներկայումս «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը չօգտագործող և զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային […]

Դավութօղլուն խոստացել է, որ փախստականների հարցը բերելու է ՄԱԿ-ի օրակարգ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Նյու-Յորք կատարելիք այցից առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանում մամուլի ասուլիս է տվել՝ խոսելով մի շարք հարցերի, այդ թվում իր այցի նպատակի  մասին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի վարչապետը Նյու-Յորքում  սեպտեմբերի 28-ին մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանին: Դավութօղլուն ընդգծել է, որ իր այցի ընթացքում բարձրացնելու  է  «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության […]

Գերմանացի նախարարի արտասովոր ժեստը` Սերժ Սարգսյանին /Ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհին: Այս մասին տեղեկանում ենք նախագահականից: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր և բարեկամ երկիր է: Նախագահը գնահատելի է համարել ընթացիկ տարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների անցկացումը Գերմանիայում: Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովուրդը մեծապես […]

Բերդում երեխաներն այսօր մանկապարտեզ չեն գնացել

Բերդ քաղաքում այսօր երեխաները մանկապարտեզ չեն գանցել, իսկ աշակերտները` մասամբ են դասի գնացել` ըստ ծնողների հայեցողության: Այս մասին Henaran-ի հետ զրույցում ասաց Բերդի բնակիչներից մեկը: «Էսօր կարծես թե ավելի խաղաղ ա վիճակը, դեռ չեն կրակում, բայց դե երեխքեը դասի չեն գնացել, աշակերտներն էլ` մեկ ու մեջ են դասի գնացել»,- ասաց բնակիչը: Ըստ Բերդ քաղաքի բնակչի` […]

Պետությունը կաջակցի անապահով ընտանիքների 1-ին կուրսի ուսանողներին

ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողների ըստ սահմանված չափերի համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում պետության կողմից կտրամադրվի ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում: Նշենք, որ գործող կարգով  անապահով ընտանիքների ուսանողների վարձավճարը փոխհատուցվում էր միայն երկրորդ կուրսից սկսած, իսկ այժմ այն կտրվի առաջին կուրսից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի