16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 25, 2015

Ձեր վերջը վատ է լինելու հանդերձյալ կյանքում, Աստված ձեզ պատժելու է. Հրապարակ

«Երեկ մեծ հանդիսավորությամբ օծվել է Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցին, արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահը։ Սակայն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի  բացակայությունը հարուցել է ներկաների զարմանքը նաեւ այն առումով, որ նա եկեղեցու կառուցման հարցում դերակատարում է ունեցել, իսկ վերջին շրջանում էլ կրկին խոսվում է ակտիվ քաղաքականություն նրա վերադարձի մասին: Ինչո՞ւ չէիք մասնակցում, հարցրինք նրան: «Պորտուգալիայում եմ»։ […]

ԱԱԾ-ն այս անգամ վտանգավոր «հոտ» է առնում. «Իտատես de facto»

«Ասում են, թե Զարուհի Փոստանջյան-ԱԱԾ «հակամարտությունն» ամենեւին էլ երկբեւեռ չէ: Ի դեմս Զարուհու, ԱԱԾ-ն զգուշացումների «տարափ» է տեղացել ընդդիմադիր տիկնոջ թիկունքում կանգնած որոշ ուժերի գլխին: Բնականաբար, առաջին անգամ չէ, որ Փոստանջյանն ԱԺ ամբիոնից խիստ ընդդիմադիր ելույթներ է ունենում, պատկան մարմինները գիտեն, թե այդ ելույթների «քամին» որտեղից է փչում: Բայց ասում են նաեւ, թե այս անգամ […]

Արմեն Մարտիրոսյանն արհամարհո՞ւմ է Ստյոպա Սաֆարյանին. Իրավունք

«Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն հայտարարություն է  տարածել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարության վերաբերյալ: ԱԱԾ-ն զգուշացրել էր տիկին  Փոստանջյանին, որ ՝«տապալում», «շենքերի քանդում» արտահայտությունները և նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են, և այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին: Ուստի ցանկացած նման կոչ, առավել […]

Իսկ եթե Արմեն Ամիրյանը նշանակվի՞. Հրապարակ

««Ասում են` Արմեն Ամիրյանը կդառնա մշակույթի նախարար»,- «սադրեցինք» ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանին: «Ես էլ եմ կարդացել, չգիտեմ` տեղյակ չեմ»: Դուք Ձեր «հսկիչ փաթեթը»` ձայնի իրավունքը չե՞ք օգտագործելու այդ հարցում: «Չէ, ես պարզապես աշխատում եմ. գիտեք` էս երկրում սաղ գեներալ են ուզում դառնալ, զինվորներ չկան, ես զինվոր եմ»: Դրա համա՞ր եք մեկ-մեկ զինվորական համազգեստով գալիս պառլամենտ. […]

«Վարդան Այվազյան, ամոթ ա, երկու մետրանոց բոյով խաբում ես». Ժողովուրդ

«Գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ մեզ հետ զրույցում ժխտեց լուրերը, որ «Կալաչ» ընկերության գույքն աճուրդի է հանվել, եւ աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով՝ ասելով. «Ես պարտքեր ունեմ, բայց վճարունակ եմ: Սուրեն Խաչատրյանը, Վարդան Այվազյանը եթե մեզ վերադարձնեին մեր պարտքերը, պարտքեր չէինք ունենա: Ս. Խաչատրյանը 102 մլն դրամ է պարտք, Վ. Այվազյանը՝ 70 հազար դոլար: Վարդան […]

Համանախագահները կոչ են արել վերջ տալ բռնություններին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ համանախագահներն Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման նոր դեպքի առնչությամբ կապվել են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների հետ: «Մինսկի խմբի համանախագահները կապի մեջ են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ՝ կապված բռնության նոր դեպքերի հետ: Մենք հորդորում ենք վերջ տալ հարձակումներին և բռնություններին»,- նշել […]

Ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նենգ մարտավարության արդյունքն է. ՀՀ ՊՆ-ի կոչը

Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր: Գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը մշտապես դիմում է սադրիչ գործողությունների ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների և հանդիպումների նախաշեմին ու միտումնավոր […]

Ի՞նչ կապ ունեն «Չեք անցկացնին» և Ռոբերտ Քոչարյանը. Ժողովուրդ

«Քաղաքական շրջանակներում շատ է խոսվում այն մասին, որ Սահմանադրության նախագծի դեմ ձևավորված «Չեք անցկացնի» նախաձեռնությունը որոշակի «կապեր» ունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Վերջինս, ըստ լուրերի, նախաձեռնության անդամներին «մեսիջ» է ուղարկել, որ եթե նրանք կարողանան պատկառելի թիմ «հավաքել», որտեղ կլինեն շատ քաղաքական կուսակցություններ, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, կկարողանան մարդաշատ միջոցառումներ կազմակերպել, ապա ինքը, հնարավոր է, ֆինանսապես աջակցի […]

Հրդեհ` Վարդենիս քաղաքում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 05.27-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակա չշահագործվող շինությունում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին, մարվել` 07.35-ին: Պարզվել է որ Ակունք գյուղի 3-րդ փողոց տներից մեկի բակում Ի. Հ.-ին պատկանող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի