Կառավարության որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա (ՀՖՖ) իրավաբանական անձանց միությանը նվիրաբերվել է Գյումրու «Մուշ-2» թաղամաս N10/5 հասցեի հողամասը, որը 2009թ.-ից տրամադրված էր ընկերությանն անհատույց (մշտական) օգտագործման: Գործադիրը հավանություն է տվել նաև «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ներդրումային ծրագրին, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության, ՀՖՖ և երկու միջազգային կազմակերպությունների՝ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից: Ֆուտբոլային ակադեմիաների կառուցումը պայմանավորված է Հայաստանում […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպել է մարզի խաղողագործներին, ովքեր վարչապետին են ներկայացրել խաղողի մթերման աշխատանքների կազմակերպման հետ կապված իրենց խնդիրներն ու մտահոգությունները: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ընթացիկ տարում հանրապետությունում առկա է խաղողի մեծ բերք […]
Խոստովանելով սեփական թուլությունը` մարդն ավելի ուժեղ է դառնում: Օնորե դը Բալզակ
ՀՀ կառավարության որոշմամբ պահուuտային ֆոնդից գումար է հատկացվել գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2015թ.-ի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով: Որոշումը կնպաստի Մեղրու տարածաշրջանի ազգաբնակչության կողմից հողատարածքների մշակման և այդ տարածաշրջանում բնակչության ապրելակերպի բարելավմանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:
Երևանում առաջին անգամ կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթոն՝ Երևանի կիսամարաթոնը։ Երևանյան առաջին կիսամարաթոնի կազմակերպական հարցերը, նպատակն ու կանոններն են մանրամասնել նախաձեռնողներն ու կազմակերպիչները՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը, «Երևանի Կիսամարաթոն» ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյան։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: «Երևանի Կիսամարաթոնը […]
Սոցիալական պաշտպանության հաստատություններում տրամադրվող խնամքի և սոցիալական ծառայությունների որակի բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է Խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը և ուժը կորցրած է ճանաչել մի շարք որոշումներ: Ըստ այդմ, մեկ միասնական իրավական ակտում կանոնակարգվել է և տարեցների ու հաշմանդամություն ունեցող […]
Իսրայելի նախկին նախագահ, 92-ամյա Շիմոն Պերեսը Կիեւում ելույթ է ունեցել, եւ նրա խոսքերը ցնցել են բոլորին: Նախագահի ելույթից մեջբերումներ է արել “Новое время” հանդեսը: «Մենք երազում էինք մեր հողի մասին, բայց հողը, որ ստացանք, երազանք չէր: Դա մի փոքրիկ կտոր էր: Այդ հողը մեր հանդեպ այնքան էլ լավ վերաբերմունք չուներ, ընտրություն էր պետք անել միջատների […]
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Արթուր Եգանյանը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Այդինյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, իսկ Ա. Այդինյանը կատարել է նաև պաշտոնեական կեղծիք: Այս մասին […]