92-ամյա նախկին նախագահի խոսքերը ցնցել են ողջ աշխարհը
Իսրայելի նախկին նախագահ, 92-ամյա Շիմոն Պերեսը Կիեւում ելույթ է ունեցել, եւ նրա խոսքերը ցնցել են բոլորին:
Նախագահի ելույթից մեջբերումներ է արել “Новое время” հանդեսը:
«Մենք երազում էինք մեր հողի մասին, բայց հողը, որ ստացանք, երազանք չէր: Դա մի փոքրիկ կտոր էր: Այդ հողը մեր հանդեպ այնքան էլ լավ վերաբերմունք չուներ, ընտրություն էր պետք անել միջատների ու քարերի մեջ: Դրա վրա երկու լիճ կար, մեկը մացած, մյուսը` մահանալիս: Ջուր ընդհանրապես չկար, բնական պաշարներ չկային:
Մենք միայնակ էինք, չկար կրոնի եղբայր, լեզվի քույր, պատմության հարեւան: Եւ այդ ամենը Հոլոքոստից հետո էր: Մենք գնացինք այնտեղ ու չգիտեինք, թե ինչ անենք:
Մարդիկ ինձ հարցնում են` ինչպես ակտիվ մնալ: Դա շատ հեշտ է, հաշվեք ձեր նվաճումներն ու երազանքները մտքում: Եթե ձեր երազանքներն ավելի շատ են, քան նվաճումները, ուրեմն դուք երիտասարդ եք:
Եվ մենք մտածեցինք` բնության մեծագույն հարստությունը մարդն է, մարդն է հարստացրել հողը, ոչ թե հակառակը:
Մենք բոլորս դարձանք գիտնականներ: Իսրայելի յուրաքնաչյուր գյուղացին սկսեց սովորել, թե ինչպես կարելի է գյուղատնտնեսություն հիմնել առանց հողի ու ջրի: Մենք հիմնեցինք հայ-թեքի վրա հիմնված առաջին գյուղատնտեսությունը: Ես ինքս այդ ժամանակ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող էի…
Հիշեք, ապագայի համար կարեւոր չէ, թե ինչ եք գտնում, այլ այն, թե ինչ եք արտադրում:
Մենք մարդիկ ու զինամթերք չունեինք, երբեք չէինք կռվել, ընդամենը 450 հազար մարդ ունեինք, որոնց մեջ զինվորականներ չկային: Երբ ստեղծվեց Իսրայել պետությունը, պատերազմ էր: Ինչ կարող էինք անել մենք. Երկու բան միայն:
Առաջինը` մարդիկ պետք է խիզախ դառնային, պետք է հասկանայինք, որ այլընտրանք չունենք, միայն պետք է հաղթել, եթե մեկ անգամ պարտվենք` վերջ:
Երկրորդը` քանի որ մենք զենք չունեինք, մենք սկսեցինք այն արտադրել: Սկսեցինք զարգացնել IT ոլորտը` ծառայեցնելով այն բանակին, քանի որ մենակ էինք թշնամական միջավայրում:
Ինչու եմ ես սա պատմում` ես մինչեւ հիմա ասւոմ եմ երիտասարդ տղաներին եւ աղջիկներին` ընկերներ, դուք ավելին ունեք, քան մտածում եք: Ալարկոտ մի եղեք: Դուք շատ ավելին ունեք, քան հողը կարող է ձեզ առաջարկել: Դա պետք է դաս լինի բոլորին…
Ինչ երբեմն հարցնում են` որոնք են ձեր ամենամեծ սխալները, երբ հետ եք նայում: Ես կպատասխանեմ` մենք մտածում էինք, թե հսկա երազանքներ ունենք: Հիմա հասկանում ենք, որ դրանք այնքան էլ հսկայական չէին: Ավելի շատ բանի մասին երազեք: Որքան մեծ է երազանքը, այնքան ավելի շատի կհասնեք…»: