15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կանոնակարգվում է տարեցների, հաշմանդամների և երեխաների  խնամքի տրամադրման  գործընթացը

Սոցիալական պաշտպանության հաստատություններում տրամադրվող խնամքի և սոցիալական  ծառայությունների  որակի բարձրացման  նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է Խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը և ուժը կորցրած է ճանաչել մի շարք որոշումներ: Ըստ այդմ, մեկ միասնական իրավական ակտում կանոնակարգվել է և տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց, և երեխաների  խնամքի տրամադրման  գործընթացը: Ամրագրվել են խնամքի տրամադրման տեսակները, ձևերը, խնամք տրամադրող հաստատությունները, որոնք ծառայություններ են տրամադրում  տարեցներին, հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց,  առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին: Նախատեսվում է նաև ներդնել սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հավաստագրման ինստիտուտ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

ՀՀ մարզերում գործող բժշկական հաստատությունների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժետությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած իր որոշումներից մեկում:  Որոշման նպատակն է  մարզերում բարձրացնել հիվանդանոցային ծառայությունների ֆիզիկական մատչելիությունը, ապահովել բժշկական ծառայությունների արդյունավետությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ