16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 25, 2015

Տխուր է

Ասիական զարգացման բանը հրապարակել է «Ասիական զարգացման հեռանկարներ 2015»-ի վերջանական տարբերակը, ըստ որի՝ Հայաստանի 2015-15թթ. համար կանխատեսվող տնտեսական աճը նվազել է 1,6 տոկոսից հասնելով 1,2 տոկոսի:Սա այն դեպքում, երբ տարվա առաջին կեսին բարձր ցուցանիշներ էին հրապարակվում:

Հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության ռեակտիվ հրթիռահրետանային կայանք

Սեպտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջերկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորենխախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդիկողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել էշուրջ 260 անգամ, որի ընթացքում, տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպեսնաև 60 և 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 ևՍՊԳ-9 տիպի նռնականետերից, հայ […]

Կբարձրանա դատախազների աշխատավարձը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ են սպասվում: Նախագծով առաջարկվում է 2016 թ. բարձրացնել դատախազների աշխատավարձերը: Համապատասխան  որոշումն ընդունվեց  այսօր՝ կառավարության նիստի ժամանակ: Մարզային ու կայազորային դատախազների աշխատավարձերի գործակիցը նախատեսվում է բարձրացնել 7.5 –ից մինչեւ 8 բալ: Զինվորական դատախազի տեղակալի դրույքը  սահմանել 9, Երեւանի շրջանային դատախազինը ՝ 8, գլխավոր դատախազության բաժինների ղեկավարներինը ՝ […]

Ահմեթ Դավութօղլուն Facebook-ում հաշիվ է բացել

Թուրքիայի վարչապետ և կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն «Facebook» սոցիալական ցանցում էջ է բացել և կատարել առաջին գրառումը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` իր առաջին գրառմամբ Թուրքիայի վարչապետը շնորհավորել է ժողովրդին «Քուրբան բայրամ»-ի (Զոհաբերության տոն) առթիվ և հղել բարեմաղթանքներ: Վերջինս նաև առանձնահատուկ զգուշավորության կոչ է արել տոնի օրերին բոլոր […]

ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների

Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր: Գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը մշտապես դիմում է սադրիչ գործողությունների ԼՂ հիմնախնդրի […]

Հինգ ադրբեջանցի զինվոր եւ մեկ մարտական հենակետ է ոչնչացվել

Ոսկանապատ կայքը տեղեկացնում է` ի պատասխան Տավուշի մարզի գյուղերի գնդակոծության, հայկական զինուժի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 5 զինվոր: Եվս 5 ասկյար վիրավորվել են, նրանցից 2-ի վիճակը ծանր է: Ականանետային կրակով ոչնչացվել է նաև Պառավաքար գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերից մեկը: Սկզբնաղբյուրը նշում է, որ ի պատասխան այս գործողությունների հակառակորդի ակտիվությունը ճնշված է: Հիշեցնենք, սեպտեմբերի 24-ին […]

Տրակտորի վարորդը հիվանդանոցում մահացել է

Ինչպես հաղորդել էինք` սեպտեմբերի 23-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «ՅՄԶ» մակնիշի տրակտորը Բերդ քաղաքի հարակից «Գոլ Թալա» կոչվող հանդամասում կողաշրջվել էր, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Սեպտեմբերի 24-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վարորդը` 1938 թ. ծնված Սուրեն Մելիքյանը, ժամը 08.30-ին հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:  

Սարսափելի կադրեր. Մեքքայում զոհերի թիվը մոտենում է 1000-Ի /ֆոտո, վիդեո/

Վերջին տվյալներով` Մեքքայում զոհվածների թիվը հասել է 717 հոգու, բայց այն կարող է մեծանալ, քանի որ բազմաթիվ վիրավորներ կան: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, գրում է РИА “Новости”-ն: Հիշեցնենք, որ նախօրեին մուսուլմանների սրբազան Մեքքա քաղաքում իրար իրար ճզմելու արդյունքում հարյուրավոր մարդիկ էին մահացել: Մուսուլմանների այս սրբազան տոնին հաճախ են նման պատահարներ տեղի ունենում, 2006 թվականին […]

Սա մահ է

«Ազատամարտին մասնակցել է ամբողջ հայ ժողովուրդը։ Ազատամարտիկները եղել են սահմանի վրա, թիկունքում, բայց հաղթանակը ամբողջ ժողովրդի հաղթանակն է։ Իսկական ազատամարտիկը կոփված է, նրան ծեծելը՝ ֆիզիկական վնաս չի»,- Henaran.am –ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության Ապարանի մասնաճյուղի հրամանատար, ազատամարտիկ Սպիրիդոն Զաքարյանը։ Ազատամարտիկի խոսքով՝ այս ամենի ծնունդը միայն հիասթափությունը կարող է լինել․«Եթե երեխան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի