23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 25, 2015

Հովիկ Աբրահամյանին հետաքրքիր է խաղողի մթերման գործընթացը

«Խաղողի մթերման աշխպատանքները ընթացքի մեջ  են, այսօր հանրապետությունում  49 մթերող կազմակերպություն կա, որոնցից 32-ում մթերման աշխատանքները սկսված են,մյուսներում  կսկվի  հոկտեմբերի կեսից»,-կառավարության նիստի ժամանակ զեկուցեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա, վարչապետի հանձնարարականով շարունակելով խոսքը, նշեց, որ երեկ եղել է Տավուշի մազում, որտեղ ևս մթերման աշխատանքները  ընթացքի մեջ են: «Իհարկե խաղողի մթերման հարցում կան որոշակի դժվարություններ, գինեգործարանները չեն […]

Եթե ինձ էլ տային վաստակավորի կոչում, ուրախ կլինեի

Երգչուհի Սոնա Շահգելդյանը կոչումներին առանձնապես տեղ չի տալիս: Այնուամենայնիվ կարծում է՝ եթե դրանք տրվում են, ապա ցանկալի է, որ հասցեատերերը լինեն արժանի մարդիկ: Henaran.am-ի հետ զրույցում երգչուհին, անդրադառնալով երգիչ Արմենչիկին տրված վաստակավոր արտիստի կոչման շուրջ ծավալված քննարկումներին, տեսակետ հայտնեց, որ կարևորը մնում է ժողովրդի սերը և հանդիսատեսի ծափերը: Նա նշեց, որ հարգում է իր բոլոր […]

Սահմանադրության նախագծում կփոփոխվի մարզպետների լիազորությունների մասին դրույթը

ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նախագծի 152-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կողմից ներկայացված առաջարկությունը ընդունվել է նախագիծը մշակողների կողմից: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Սուքիաս Ավետիսյանը՝ պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է նախարարների և  մարզպետների լիազորությունների սահմանման մասին հոդվածին: «Նախագծի նախնական տարբերակի համաձայն՝ մարզպետը համակարգում է տարածքի բոլոր կառույցների, […]

Սերժ Սարգսյանը բարկացած է, քաղաքապետի հարցը՝ կասկածի տակ. Ժողովուրդ

«Երեկ Սերժ Սարգսյանը գնացել էր Գյումրի՝ Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը մասնակցելու համար եւ մինչ Երեւան վերադառնալը մի քանի րոպեով առանձնացել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ու ինչ-որ հարցի վերաբերյալ կարճ զրուցել: Եւ դատելով Սերժ Սարգսյանի դիմագծերից (ունքերը կիտած, խոժոռ դեմքով)՝ կարելի է ենթադրել, թե նա գյումրեցիներին ու լրագրողներին փորձում էր […]

Եղանակը կցրտի

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-29-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-27-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օբաման եւ Պուտինը սեպտեմբերի 28-ին կհանդիպեն Նյու Յորքում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 28-ին կհանդիպեն: Բանակցություններ տեղի կունենան Ղրիմի, Ուկրաինայի հակամարտության, ինչպես նաեւ Սիրիայում ՌԴ-ի ռազմական ներկայության շուրջ: Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպումը կլինի երկկողմանի, Օբաման եւ Պուտինը կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում: Նշվում է նաեւ, որ ԱՄՆ տեսանկյունից հանդիպման գլխավոր նպատակը Ռուսաստանին համոզելն է՝ պահպանելու […]

Սահմանամերձ համայնքների բնակիչները կյանքի գնով են բերքը մշակում. գյուղնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզ`  խաղողի մթերման կազմակերպման աշխատանքներին հետևելու նպատակով: Նախարարը եղել է մարզի մի շարք սահմանամերձ համայնքներում և   բոլոր  վերամշակող ընկերություններում: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: «Սահմանամերձ համայնքները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և մեր նպատակն է առավելագույնս աջակցել այս համայնքների բնակիչներին, […]

Մեկնարկում է «Կոմիտաս» փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվի «Կոմիտաս» փառատոնը. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Այս մասին հայտնում է հայտնում է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը: Փառատոնի ընթացքում կհնչեն Կոմիտասի խմբերգային, այդ թվում նաև` մանկական, վոկալ և դաշնամուրային ստեղծագործությունները: Փառատոնին Հայաստանի պետական ազգային ակադեմիական (գեղ. ղեկ. […]

Նախկին ոստիկանապետը սնանկանում է. Հայկական ժամանակ

«Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն Արման Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ընկերությունը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։ Մեր տեղեկություններով ընկերությանը սնանկ է ճանաչվել «Ամերիա» բանկի պահանջով։ Հոլդինգը իր մեջ ներառում է երեք բրենդներ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը. «Վերանդա» ռեստորանային համալիրը եւ Էքսկլյուզիվ ապրանքների ներմուծմամբ զբաղվող «Ֆուդ լիդեր» ընկերությունը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի