Հովիկ Աբրահամյանին հետաքրքիր է խաղողի մթերման գործընթացը

«Խաղողի մթերման աշխպատանքները ընթացքի մեջ են, այսօր հանրապետությունում 49 մթերող կազմակերպություն կա, որոնցից 32-ում մթերման աշխատանքները սկսված են,մյուսներում կսկվի հոկտեմբերի կեսից»,-կառավարության նիստի ժամանակ զեկուցեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նա, վարչապետի հանձնարարականով շարունակելով խոսքը, նշեց, որ երեկ եղել է Տավուշի մազում, որտեղ ևս մթերման աշխատանքները ընթացքի մեջ են:
«Իհարկե խաղողի մթերման հարցում կան որոշակի դժվարություններ, գինեգործարանները չեն կարողացել ֆինանսական հոսքերը ապահովել կապված արտահանման ծավալների նվազման հետ, բայց կա հրահանգ, որ խաղողը մթերվի ամբողջապես եւ դաշտում խաղող չպետք է մնա»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ անկախ բոլոր տեսակի դժվարությունների՝ մթերումը նորմալ է ընթանում, և նախարարության կողմից ամենօրյա հետեւողական աշխատանք է իրականացվում: