08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Նախկին ոստիկանապետը սնանկանում է. Հայկական ժամանակ

«Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն Արման Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ընկերությունը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։

Մեր տեղեկություններով ընկերությանը սնանկ է ճանաչվել «Ամերիա» բանկի պահանջով։ Հոլդինգը իր մեջ ներառում է երեք բրենդներ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը. «Վերանդա» ռեստորանային համալիրը եւ Էքսկլյուզիվ ապրանքների ներմուծմամբ զբաղվող «Ֆուդ լիդեր» ընկերությունը։ Նազարյանի որդու ընկերության պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է դեկտեմբերի 1-ին։

Սակայն հարց է, թե սնանկացման արդյունքում պարտատերերը կկարողանա՞ն հետ ստանալ իրենց պարտքը։

Մեր տեղեկություններով այս պահին «Բիզնես լիդեր հոլդինգ» ընկերությունը միայն մեկ անշարժ գույք ունի իր հաշվին գրանցած, այն է Մարգարյան ինստիտուտի նախկին ճաշարանի տեղում գործող կահույքի խանութի շենքը։ Հիշեցնենք, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետները սկսեցին փակվել հենց Ներսես Նազարյանի պաշտոնանկությունից հետո՝ 2013 թվականի մայիսից սկսած»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ