10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչ կապ ունեն «Չեք անցկացնին» և Ռոբերտ Քոչարյանը. Ժողովուրդ

«Քաղաքական շրջանակներում շատ է խոսվում այն մասին, որ Սահմանադրության նախագծի դեմ ձևավորված «Չեք անցկացնի» նախաձեռնությունը որոշակի «կապեր» ունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Վերջինս, ըստ լուրերի, նախաձեռնության անդամներին «մեսիջ» է ուղարկել, որ եթե նրանք կարողանան պատկառելի թիմ «հավաքել», որտեղ կլինեն շատ քաղաքական կուսակցություններ, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, կկարողանան մարդաշատ միջոցառումներ կազմակերպել, ապա ինքը, հնարավոր է, ֆինանսապես աջակցի նախաձեռնությանը: Հակառակ դեպքում, ըստ ամենայնի, երկրորդ նախագահը որևէ բանով չի օգնի նախաձեռնությանը:

«Չեք անցկացնիի» անդամ Արշակ Մուսախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Որևէ մեկի ականջները փնտրել մեր քաղաքացիական նախաձառնության հետևում պետք չէ, մենք ուղղակի երիտասարդներ ենք, որոնք մտահոգված են Սահմանադրության փոփոխությունների գործընթացով, որոնք դա համարում են մարտահրավեր ու որոշել են պայքարել այդ մարտահրավերի դեմ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ