15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դատախազները պատշաճ վարձատրություն կստանան

Կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է զբոսա­շրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուց­ման գործունեու­թյամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընձեռել ընտանեկան ձեռնար­կա­տիրու­թյան սուբյեկտ համար­­վելու հնարավորություն:  Ներկայումս «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը չօգտագործող և զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ: Միաժամանակ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքներով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող անձինք: Խնդիրն այն է, որ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությունը հիմնականում իրականացվում է ընտանիքի անդամների միջոցով, մինչդեռ նշյալ գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը հնարավորություն չունեն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ և օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված հարկային արտոնություններից: Այս խնդիրը բարձրացվել է նաև ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ընթացքում: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել  «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող` մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրենքի նախագծի  հիմնական նպատակն է` իրավական հենքի ստեղծման միջոցով նախանշել մայրաքաղաքի զարգացման ընթացքում Երևանի փոքր կենտրոնի բարձրարժեք ճարտարապետական կերպարի միասնականության, կառուցապատման գեղագիտական միջավայրի կատարելագործման, առողջ և գրավիչ կենսամիջավայրի ձևավորման ապահովումը: Մասնավորապես, օրինագծով առաջարկվում է` «Փոքր կենտրոնի» և դրա անմիջական ազդեցության (բուֆերային) գոտիների  սահմաններում ընդգրկված տարածքն առանձնացնել որպես ազգային կարևորություն ունեցող հատուկ և լրացուցիչ պայմաններով կառուցապատվող տարածք, որի սահմանագծերը  նախատեսվում է հաստատել ՀՀ կառավարության որոշմամբ:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի  նպատակն է հնարավորության սահմաններում ապահովել դատախազների պատշաճ վարձատրությունը նրանց կողմից կատարվող գործառույթներին ու ստանձնած պատասխանատվությանը համապատասխան, ինչպես նաև դատախազների վարձատրության համակարգը համապատասխանեցնել պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներին` վերացնելով անհամապատասխանությունները:

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Դրանք  պայմանավորված են նոր ձևավորվող խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, ինչպես նաև լիազորությունների բաշխման առանձնահատկություններով: Մասնավորապես, առաջարկվում է համայնքները տարանջատել ինքնուրույն և բազմաբնակավայր համայնքների, նոր ձևակերպում է ստանում «բնակավայր» հասկացությունը:

Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ