26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեք տարի անընդմեջ երևանյան ընտանիքներն առաջին տեղում են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2015» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի ընտանիքներին: Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համարձակ մասնակցության, փայլուն հաղթանակի և մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու համար և ընդգծել, որ քաղաքապետարանի նպատակն է բնակչության շրջանում ամրապնդել ֆիզիկական դաստիարակության կարևորության գաղափարը, զարգացնել սպորտը՝ դրանով իսկ նպաստելով առողջ ապրելակերպին: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

«Արդեն երրորդ տարին անընդմեջ ընդհանուր թիմային հաշվարկով երևանյան ընտանիքները գրավում են առաջին տեղը` արժանանալով ՀՀ Նախագահի գավաթին, ինչն իսկապես ոգևորիչ է: Վստահեցնում եմ, որ մենք շարունակելու ենք լինել մարզասեր ընտանիքների կողքին ու նրանց հետ միասին կրկնապատկել Երևանի մարզական ձեռքբերումները: Քաղաքապետարանի կողմից այսօր ծրագրային հստակ քաղաքականություն է իրականացվում մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի աշխուժացման ուղղությամբ: Մասնավորապես, Երևանի զարգացման քառամյա ծրագրում առանձնակի ուշադրություն է դարձվել  քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մարզադպրոցների ջեռուցման, վերանորոգման ու նոր գույքով ապահովման աշխատանքների իրականացմանը, ինչը համոզված եմ մարզասեր փոքրիկներին ու պատանիներին հնարավորություն կտա մարզվելու հարմարավետ պայմաններում ու առավել բարձր արդյունքներ արձանագրելու ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային առաջնություններում»,- ընդգծել է քաղաքապետը:

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում մայրաքաղաք Երևանի մարզական պատիվը բարձր պահելու համար մրցույթին մասնակցած բոլոր ընտանիքները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և հուշանվերներով: Թիմի մասնակցությունը լավագույնս ապահովելու համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրի են արժանացել նաև մարզիչները:

Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահի մրցանակ գավաթն ի պահ է տրվել Երևանի քաղաքապետարանին:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ