15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դավութօղլուն խոստացել է, որ փախստականների հարցը բերելու է ՄԱԿ-ի օրակարգ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Նյու-Յորք կատարելիք այցից առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանում մամուլի ասուլիս է տվել՝ խոսելով մի շարք հարցերի, այդ թվում իր այցի նպատակի  մասին, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի վարչապետը Նյու-Յորքում  սեպտեմբերի 28-ին մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանին:

Դավութօղլուն ընդգծել է, որ իր այցի ընթացքում բարձրացնելու  է  «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և «Քուրդիստանի բանվորական» (ՔԲԿ-PKK) կուսակցության հարցը:

«Օբամայի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթաժողով է լինելու, որին մասնակցելու են մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Այդտեղ մեր գլխավոր շեշտադրումը լինելու է այն, որ չպետք է տարբերություն դրվի լավ ահաբեկիչների ու վատ ահաբեկիչների միջև: Մեկ նշելու ենք, որ ահաբեկչության ցանկացած տեսակի դեմ նույն վճռականությամբ պայքարել է հարկավոր: Դա մեզ համար  չափազանց կարևոր է: Մեզ համար ահաբեկչությունը ոչ կրոնական, ոչ էլ ազգային պատկանելիություն ունի»,- ասել է Դավութօղլուն:

Անդրադառնալով Թուրքիա գաղթած սիրիացի փախստականների հարցին՝ Դավութօղլուն ասել է, որ այդ հարցը բերելու է ՄԱԿ-ի օրակարգ, ինչպես և խոստացել էր: Տեղեակցրել է, որ փախստականների հարցով նամակներ է հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Եվրահանձնաժողովի ու Եվրախորհրդի նախագահներին: Թուրքիայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ հոկտեմբերի 13-14 ընկած ժամանակահատվածում, Նյու-Յորքում կրկին փախստականների հարցով ժողով է գումարվելու, որին ինքը նույնպես մասնակցելու է և մի շարք երկրների ներկայացուցիչների հետ  խորհրդակցություն է անցկացնելու:

Ըստ Դավութօղլուի` Նյու-Յորքում տեղի է ունենալու երկու տնտեսական ժողով, որոնցով հետաքրքրված է Թուրքիան և ինքն անպայման մասնակցություն կունենա դրանց:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ