Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին օնլայն
![](https://henaran.am/wp-content/uploads/2015/09/flight-radar_with_border.jpg)
Երբ ձեր ծանոթները կամ բարեկամները ինքնաթիռով ինչ-որ տեղ են գնում, ապա այլևս կարիք չկա անորոշ վիճակում նստել ու սպասել վայրէջքին, տեղեկացնում է armblog.net -ը: Այժմ արդեն հնարավորություն կա իրական ժամանակում հետևել օդում գտնվող բոլոր ինքնաթիռներին FlightRadar24 ծառայության միջոցով: Ծառայությունն ունի բավականին պարզ ու գեղեցիկ ինտերֆեյս: Անհրաժեշտ է ընդամենը սեղմել քարտեզի վրա գտնվող ինքնաթիռի վրա և իմանալ այդ ինքնաթիռի մասին անհրաժեշտ ինֆորմացիա (ավիաընկերություն, արագություն, թռիչքի հետագիծ, բարձրություն, կոորդինատներ և այլն):
Կոնկրետ թռիչքի մասին տվյալներ իմանալու համար կարող եք նաև գրել թռիչքի համար և որոնել: Կայքում երևում են այն ընկերությունների ինքնաթիռները, որոնք օգտվում են ADS-B համակարգից: Ինքնաթիռները պատկերված են Google-ի քարտեզի վրա: