26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շները և կախարդները, և պոռնիկները, և կռապաշտները …

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանին  և հայ ժողովրդին այսօր պարտադրվում է Սահմանադրության փոփոխությունների նոր նախագիծը, որի մի շարք հոդվածներ (թիվ 3.3, 5.2, 8.1, 17.2, 34.1, 36, 58.6, 81, 199), մեր համոզմամբ, պարունակում են լրջագույն սպառնալիքներ մեր պետության ինքնիշխանության, ազգային անվտանգության և ընտանիքի ինստիտուտի դեմ:

Մեզանից յուրաքանչյուրի համար ճակատագրական այս պահին կոչ ենք անում Ձեզ վեր կանգնել նեղ անձնական, կուսակցական շահերից՝ դրանք ստորադասելով պետական, ազգային շահերին: Կոչ ենք անում Ձեզ դիմագրավել և չեզոքացնել այդ սպառնալիքիները նաև որպես քրիստոնյաներ, քանի որ դրանցով իրավական հիմքեր են ստեղծվում Հայաստանում հակաքրիստոնեական պիղծ վարքուբարքի արմատավորման համար:

Դարեր առաջ մեր հայրերը, առաջինն աշխարհում, պետական մակարդակով խոնարհվեցին մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի առջև՝ ուխտելով ամեն ժամանակ առաջնորդվել Նրա խոսքով և Նրա կամքով:

Կայացված որոշման արդյունքում որոշվում է ոչ միայն մեր, այլև մեր սերունդների ապագան, որովհետև Իր Խոսքն ու Կամքն անարգողներին Տերն ասում է. «Կհատուցեմ հայրերի անօրինությունը որդկանց վրա՝ մինչև նրանց երրորդ և չորրորդ ազգը» (Երկրորդ Օրինաց 5:9):

Աստված զգուշացնում է ստին, անօրինությանը, բռնությանը ապավինողներին, Իր խոսքն անարգողներին, որ հանկարծահաս է լինելու նրանց կործանումը. «Ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի իսկույն խորտակված պարսպի պես, որը գրավված է և որին հասել է հանկարծակի կործանում: Նրա կործանումը նման է լինելու բրուտի խեցե անոթի ջարդվելուն. այնքան մանր փշրված, որ որևէ մեկը դրանից մի կտոր էլ  չգտնի…» (Եսայիա 30:14-15):

«Ես այսօր, ահա, ձեր առջև դնում եմ օրհնություններ ու անեծքներ: Օրհնություն կստանաք, եթե լսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք Ես այսօր պատգամում եմ ձեզ, և անեծքներ՝ եթե չլսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք Ես այսօր պատգամում եմ ձեզ. շեղվեք այն ճանապարհից, որ Ես ցույց տվեցի ձեզ» (Երկրորդ Օրինաց 11:26-28):

«Վա՛յ նրանց, որ չարին ասում են բարի և բարիին ասում են չար. Որ խավարը շինում են լույս և լույսը՝ խավար. Որ դառը քաղցր են շինում, և քաղցրը՝ դառն: … Որ արդարացնում են անբարիշտին կաշառքի համար, բայց արդարների արդարությունը հեռանում է նրանցից» (Եսիայիա 5:20, 22):

«Ով որ անզգամին ասի՝ Արդար ես, ազգերը նրան կանիծեն, ժողովուրդները նրան կանարգեն» (Առակաց 24:24):

«Այն ազգը և այն թագավորությունը, որ Տիրոջը չի ծառայի, պիտի փչանա, և այնպիսի ազգերը պիտի բոլորովին քանդվեն» (Եսայիա 60:12):

«Ահա Ես շուտով գալիս եմ», – ասում է մեր Տերը, – «և Իմ վարձքն Ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցեմ ինչպես իր գործը կլինի … Բայց դուրսն են շները և կախարդները, և պոռնիկները, և կռապաշտները, և ամեն ստություն սիրողն ու գործողը» (Հայտնություն 22:12-15):

Հարգելի բարեկամ, ոչ ոք հավերժ չի ապրելու. բոլորս, ի վերջո, կանգնելու ենք Աստծո դատաստանի առջև, և ամեն մեկին հատուցվելու է իր գործերի համեմատ: Կոչ ենք անում համարձակորեն դեմ կանգնել հակապետական և հակաքրիստոնեական այս սպառնալիքներին՝ հանուն Արդարության, Ճշմարտության և Խաղաղության:

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ