Երիտասարդ նախարարն անցնում է գործի

Արդարդատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վաղը կառավարության նիստին կներկայացնի «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփխություններ կատարելու մասին նոր նախագիծ:
Օրենքի 14-րդ գլխի 47-րդ, 49-րդ, 50-րդ և 51-րդ հոդվածներով սահմանվում է քրեակատարողական ծառայողի կողմից մարտական, ծառայողական և քաղաքացիական զենք գործադրելու դեպքերը, պայմաններն ու սահմանները:
2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 1538-Ն որոշմամբ սահմանվում է քրեակատարողական ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ զենքի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների տեսակը, ձևը, մոդելը և քանակը: Նախագիծը նպատակ է հետապնդում քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգի ու պայմաններ ապահովումը:
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի նաև քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգն ու պայմանները: