05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 13, 2015

Վլադիմիր Գասպարյանը կողմ է վերափոխվելուն /վիդեո/

Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից: Քննարկվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների 2015 թվականի ինն ամիսների գործունեության արդյունքները, որոնք ներկայացրեց վարչության պետ Աշոտ Կարապետյանը: Վլադիմիր Գասպարյանը հիմնականում դրական գնահատեց մայրաքաղաքի ոստիկանների աշխատանքը՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով ծառայության […]

Տղան գլուխը բռնել ու գոռում էր, աղջիկը պառկած էր կարմիր ձյան մեջ. ողբերգական դեպք /ֆոտո/

Պերմի շրջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել` ռումբի պայթյունի հետեւանքով 8 տարեկան աղջիկը մահացել է, 12-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքում է: «Ես 4 տղա ունեմ եւ մեկ-մինուճար աղջիկ… ունեի»,- լաց լինելով պատմում է 8-ամյա Լերայի մայրը` Թամարան: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին` Պերմսկի շրջանի փոքրիկ Չայկովսկայա գյուղում: Ուժեղ ցնցումից տեղացիները սարսափել են: Ավելի ուշ պարզվել […]

Հայաստանը «Եվրատեսիլ-2016»-ում կներկայացնի Իվետա Մուկուչյանը

Այսօր Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Մասնագիտությունը լրագրող» հաղորդման ժամանակ հայտարարվել է «Եվրատեսիլ-2016» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը: Եւ այսպես, հաջորդ տարի «Եվրատեսիլում» Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթում հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Մանս Զելմերլոուն, ում շնորհիվ էլ այն հաջորդ տարի կանցկացվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Ի դեպ, սա եվրատեսիլյան պատմության մեջ երկրորդ […]

Մոսկվայում 30 հոգով ծեծել են 2 հայի

Նախօրեին Մոսկվայի «Սպարտա» մարզական կենտրոնի տարածքում 30 հոգով հարձակվել են երկու հայի վրա և նրանց ծեծի ենթարկել։ Henaran.am-ի խմբագրություն զանգահարած  քաղաքացին՝ Գագիկ Գրիգորյանը հայտնեց , որ ծեծի ենթարկվողներից մեկը իր թոռնիկն է եղել՝ Ժորա Հարությունյանը։ «Այս օրերին Մոսկվայում կան խմբեր, որոնց կոչում են ֆանատներ, դրանք շրջում ենք քաղաքով մեկ և հարձակվում մարդկանց վրա։ Այդպես էլ […]

Դատախազը բողոքարկել է «Սդղի գյոլի» գործով առաջին ատյանի որոշումը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի որդուն՝ Դերենիկ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումը դատախազը  բողոքարկել է և Վերաքննիչ դատարան բողոք  ներկայացրել: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց փաստաբան Արմեն Խաչատրյանը: «Դեռևս չգիտենք ինչ հիմքով է դատախազը բողոքարկել, մեզ դեռ բողոքարկման մասին թուղթը չեն ուղարկել»,-ասաց  փաստաբանը: Հիշեցնենք, օրերս՝ առաջին  ատյանի դատարանը փոխել էր Հակոբյանի խափանման միջոցը և […]

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Սյունիքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ծանոթացել է Շաքի-Սիսիան-Տոլորս ճանապարհի շինարարության ընթացքին, հանդիպում ունեցել շահառու համայնքների բնակիչների հետ: Վերականգվող ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը կազմում է 29.03 կմ, բաղկացած է երկու հատվածից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2.5 մլրդ դրամ: Առաջին հատվածի (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից […]

Ինչ կլինի, եթե 35 տարի մազերդ չկտրես /ֆոտո/

Չինաստանի 59-ամյա բնակչուհի Գի Մենգը 35 տարվա ընթացքում երկարարցրել է մազերը` հյուսքը հասցնելով 2,52 մետրի, որպեսզի հայտնվի Գինեսի ռեկորդների գրքում: Յուննան նահանգի Մյաո ժողովրդին պատկանող 59-ամյա կինը մազերը չի կտրել 24 տարեկանից ի վեր: Տարեկան դրանք երկարել են 6-7 սանտիմետրով: Գի Մենգը մազերը հաստ հյուսք է անում: Դաշտում աշխատելու ժամանակ նա դրանով հինգ օղակ է […]

Վարչապետն ընդունել է «Al Fahim Group» ընկերության նախագահին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Al Fahim Group» ընկերության նախագահ Սաիդ Աբդուլ Ջալիլ Ալ-Ֆահիմին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Սաիդ Աբդուլ Ջալիլ Ալ-Ֆահիմին նշել է, որ իր ղեկավարած ընկերությունը շահագրգռված է մեր երկրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումներ կատարելու հարցում և պատրաստ է համագործակցել […]

Ժիրոյին ասեք՝ թող Կարապետիչին զանգի

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն օրերս հայտարարել էր, որ դեմ է Սահմանադրական փոփոխություններին և պատրաստ է պայքարել: Henaran.am-ի թղթակիցը հետաքրքվեց Կարապետյանից` արդյոք պատրաստվում է միանալ նորաստեղծ «Նոր Հայաստան» փրկության ճակատին: Տիգրան Կարապետյանը նախ հետաքրքվեց, թե ինչ հայտնի մարդիկ կան այդ ճակատում: Հիշեցնենք, որ ճակատի խորհրդի կազմում է Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրեաս Ղուկասյանը, Գարեգին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի