22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Շտապ օգնությանը կանչեմ, թե անվտանգությանը». Զարուհին հանգիստ չի տալիս

Քիչ առաջ Ազգային ժողովում երբ ՀՀԿ խմբակցութան անդամ Հայկ Բաբուխանյանը ամբիոնից ելույթ էր ունենում բանկային համակարգերի վերաբերյալ օրինագծի մասին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը մոտեցել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և բարձր ինչ-որ բան էր բղավում:

Հայկ Բաբուխանյանը երկու անգամ ընդհատեց ելույթը՝ հորդորելով Փոստանջյանին չխանգարել, սակայն Փոստանջյանը, թափահերով ինչ-որ թղթեր, շարունակում էր Սահակյանին ինչ-որ բան ապացուցել: Գալուստ Սահակյանը նախ զգուշացրեց, որ շարունակելու դեպքում կկիրառի օրենք, ապա ասաց.

«Հիմա չգիտեմ՝ շտապ օգնությանը կանչեմ, թե անվանգությանը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ