15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամերիկացի բժիշկներին զարմացրել է ալյուրի հարստացման հանդեպ ժխտողական վերաբերմունքը Հայաստանում. ԱՆ

ԱՄՆ-ից ժամանած բժիշկներին զարմացրել է ցորենի ալյուրի հարստացման ծրագրի հանդեպ ժխտողական վերաբերմունքը Հայաստանում։ Ծրագրի իրագործման հետ կապված դժվարությունների մասին Ֆրեզնոյից ժամանած բժիշկներին հայտնել է Հայաստանի առողջապահույան նախարար Արմեն Մուրադյանը:

Մատնանշելով վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող ծրագրերի արդյունքները` Արմեն Մուրադյանը ներկայացրեց նաեւ այս ոլորտում առկա դժվարությունը, մասնավորապես` հանրային առողջապահական ծրագրերի հանդեպ առանձին ՀԿ-ների, անհատների ժխտողական, բայց ոչ գիտականորեն հիմնավորված վերաբերմունքը։

«Մենք գերադասեցինք տարիներ շարունակ կուտակված խնդիրների կծիկը քանդել` լավ պատկերացնելով դրա դժվարությունները։ Բայց այդ խնդիրներին լուծումներ գտնելն օրախնդիր էր»,-ընդգծեց Արմեն Մուրադյանը` ակնկալելով ինչպես երկրի, այնպես էլ սփյուռքահայ գործընկերների աջակցությունը։

Նախարարը նշեց, որ ինչպես աշխարհի բոլոր երկրների առողջապահական համակարգերում, այնպես էլ` Հայաստանում, բազմաթիվ խնդիրներ կան։ «Բայց մեզ համար առանձնահատուկ կարեւոր էր կանոնակարգել, չափագրել եւ ղեկավարել բժշկական օգնության որակը»,-ասաց Արմեն Մուրադյանը` կարեւորելով վերջին տասը տարում կառուցված մարզային ժամանակակից հիվանդանոցներում միայն միջազգային չափորոշիչներով աշխատելը։ Նախարարն ուրախությամբ փաստեց, որ հենց նախորդ օրն Ազգային ժողովը երկրորդ ընթեցմամբ ընդունել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որով օրենքի պահանջ է դառնում ինչպես շարունակական մասնագիտական զարգացումը, այնպես էլ` գործելակարգերով եւ չափորոշիչներով աշխատելը։ Օրենքի պահանջով կձեւավորվի հավաստագրման կենտրոն, որն էլ, հավաքած կրեդիտները հաշվի առնելով, կհավաստագրի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ` այլ երկրներից եկող մասնագետներին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ