23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 22, 2015

Հիվանդանոցում մահացել է

«Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 19-ին, ժամը 09.00-ին Երևանի  Արցախի փողոցի թիվ 14 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել 1936 թ. ծնված Լևոն  Խաչատրյանին, ով վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Հոկտեմբերի 20-ին, ժամը 02.30-ին,  Լ.  Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է […]

Բարձրլեռնային վայրերում աշխատելու համար կտրվի լրավճար

Կառավարությունը սահմանել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվում է լրավճար, որի չափը աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքերում կազմում է ամսական 8000 դրամ: Որոշմամբ առաջարկվում է պահպանել  պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատանքի համար լրացուցիչ վարձատրություն ստանալու երաշխիքը՝ […]

Հալեպում այսօր 7-8 հազար հայ է մնացել

Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ասադի հայտնվելը Մոսկվայում լավ նշան է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը: Նրա խոսքով` Ռուսաստանը վաղուց պետք է Սիրիային օգնություն տրամադրեր: «Վերջին 10 օրում Ռուսաստանի օդուժի, սիրական բանակի եւ «Հզբոլլահ» խմբավորման զինյալների առաջխաղացման շնորհիվ […]

Դպրոցից հետ են վերցնում

Գործադիրի որոշմամբ Արագածոտնի մարզի Ապարանի Վ.Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցից հետ է վերցվել սեփականության իրավունքով տրված մասնաշենքը, օժանդակ շինությունը և  նվիրաբերվել  Ապարան քաղաքային համայնքին՝ վերակառուցման և որպես նախադպրոցական ուսումնական հաստատություն օգտագործելու պայմանով: Ապարան քաղաքի մանկապարտեզի շենքը 1988թ. երկրաշարժի հետևանքով դարձել է 4-րդ աստիճանի վթարային և չի շահագործվում, իսկ համայնքի երկու մանկապարտեզները գործում են վարչական […]

«Պետք ա ստիպենք, որ մեր փողերը տան, հակառակ դեպքում….»

Բյուրեղավան քաղաքում ապակե տարաների արտադրությամբ զբաղվող Glass World Company ընկերությունը 1 տարի շարունակ տարբեր ամիսներին չի վճարել աշխատավարձերը, իսկ օգոստոսից դադարեցրել է արտադրությունը: Ընկերության գործնեության արդյունքում տուժածները այսօր իրենց բողոքի ձայնը բարձրացրին ՀՀ Կառավարության շենքի մոտ: «300-ից ավել աշխատողի աշխատավարձ չեն տալիս, նրանք ասում են գործարանը չի աշխատում փող չկա, բա գիտեիք, որ փող չկար […]

Երիտասարդը կտրել է 18-ամյա կնոջ գլուխը /վիդեո/

Աստրախանի շրջանում հրեշավոր սպանություն է տեղի ունեցել: 18-ամյա կնոջ գլուխը կտրել են, բացել որովայնը դանակով, ապա մարմինը գետը նետել: Օլգայի սպանության մեջ մեղադրվում է նրա ամուսինը` Վիկտորը, հայտնում է НТВ.Ru-ն: Թեեւ Վիկտորի ծնողները չեն հավատում, բայց Օլգայի ընկերուհիները պնդում են, որ Վիկտորը ունակ էր նման քայլի: Մահացածի մտերիմ ընկերուհի Լյուդմիլան պատմել է, որ Օլգայի եւ […]

Սիրիահայ ուսանողների ուսվարձավճարները կշարունակվեն փոխհատուցվել

Սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հանրություն ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, նրանց հիմնահարցերը շարունակում են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Ուսման վարձավճարի փոխհատուցումը սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկն է: Կառավարության որոշմամբ սիրիահայ ուսանողների 2015-2016թթ. ուստարվա վարձավճարի մասնակի փոխհատուցման համար պետբյուջեից կհատկացվի 24,656.0 հազ.  դրամ: Այս մասին հայտնեց կառավարության լրատվական ծառայությունը:

Գալուստ Սահակյանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավարի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ժնևում հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավար Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Ողջունելով Սիրիայի խորհրդարանի ղեկավարին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ցավ է ապրում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: «Մենք Սիրիայի […]

Նաստրադամուսին` անհայտ հարց

Պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ո՞ւմ է տեսնում երկրի ապագա ղեկավարի դերում, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Էդ հարցի պատասխանն անգամ Նաստրադամուսը չգիտի»: «Այս տեմպերով, որ գնա, կարող է նաև երկրի ղեկավարի պաշտոնին հավակնի ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը»: Սաֆարյանն ասաց՝ կատակ չի անում, այլ ներկայացնում է դառը իրականությունը: Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը վերջերս հայտարարել էր ՀՀ-ում կուսակցություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի