Դպրոցից հետ են վերցնում
Գործադիրի որոշմամբ Արագածոտնի մարզի Ապարանի Վ.Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցից հետ է վերցվել սեփականության իրավունքով տրված մասնաշենքը, օժանդակ շինությունը և նվիրաբերվել Ապարան քաղաքային համայնքին՝ վերակառուցման և որպես նախադպրոցական ուսումնական հաստատություն օգտագործելու պայմանով: Ապարան քաղաքի մանկապարտեզի շենքը 1988թ. երկրաշարժի հետևանքով դարձել է 4-րդ աստիճանի վթարային և չի շահագործվում, իսկ համայնքի երկու մանկապարտեզները գործում են վարչական շենքերի առաջին և կիսանկուղային հարկերի ոչ հարմարավետ տարածքներում:
Կառավարության պահուստային ֆոնդից 7 մլն դրամ կհատկացվի Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի համայնքային կենտրոնի շենքի վերանորոգման համար: Համայնքային կենտրոնի շենքում տեղավորված են բժշկական կետը, համայնքային գրադարանը, հանդիսությունների սրահը և այլ սպասարկող ծառայությունների տեղամասերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել հատկացնել որոշակի միջոցներ՝ խնդրին լուծում տալու համար: