23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Պետք ա ստիպենք, որ մեր փողերը տան, հակառակ դեպքում….»

Բյուրեղավան քաղաքում ապակե տարաների արտադրությամբ զբաղվող Glass World Company ընկերությունը 1 տարի շարունակ տարբեր ամիսներին չի վճարել աշխատավարձերը, իսկ օգոստոսից դադարեցրել է արտադրությունը:

Ընկերության գործնեության արդյունքում տուժածները այսօր իրենց բողոքի ձայնը բարձրացրին ՀՀ Կառավարության շենքի մոտ:

«300-ից ավել աշխատողի աշխատավարձ չեն տալիս, նրանք ասում են գործարանը չի աշխատում փող չկա, բա գիտեիք, որ փող չկար մեզ չաշխատեցնեիք, փակեիք գործարանը »,-ասաց  զայրացած  Գրիշա Համբարձումյանը։

Աշխատակցի ների փոխանցմամբ ՝ ընկերությունը պարտք է 350 աշխատակցի ՝ 200-ից մինչեւ 400 հազար դրամի չափով:

«էս ամիսների ընթացքում ժամանակ առ ժամանակ 50 հազար դրամով տալիս են էն տպավարությունն է, որ ողորմություն են տալիս։ Պարտքով, վարկերով ենք ապրում, կամ էլ բանվորություն ենք անում: Ընկերությունն էլ ասում է՝ էսօր-վաղը կտանք, բայց խաբում է»,- նշեց  Արման Շարյանը:

Աշխատակիցները մտավախություն ունեն, որ ընկերությունը շուտով սնանկ կճանաչվի և իրենք ընդհանրապես աշխատավարձ չեն ստանա։ «Մենք պետքա արագացնենք, ստիպեք դրանց, որ մեր փողերը մեզ տան, հակառակ դեպքում մենք կմնանաք ձեռնունայն»,-ասաց աշխատակիցը։

Glass World Company ընկերության աշխատակիցներին ընդունեց Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը՝ ասելով, որ Կառավարությունը ոչինչ չի կարող անել, քանի որ խնդիրը մասնավոր ընկերության հետ է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ