10-ամյա երեխայի ադենոիդները հեռացնելու փոխարեն թեւն են կտրել. բժշկական սխալի անդառնալի հետեւանքները /ֆոտո/
Բժիշկների սխալի պատճառով Սանկտ-Պետերբուրգի 10-ամյա բնակիչը մնացել է առանց ձեռքի: Դեպքը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, բայց երեխայի ծնողները դեռեւս դատական քաշքշուքների մեջ են: Հիվանդանոցը ոչ մի կոպեկ չի վճարել` իբրեւ փոխհատուցում: Նրանք անգամ քրեական պատասխանատվություն չեն կրել:
Հինգ տարի առաջ 10-ամյա Իգորին մայրը բերեց հիվանդանոց, տղայի ադենոիդները պետք է հեռացնեին: Վիրահատությունը կարծես լավ անցավ, բայց այ կատետրը թեւին սխալ էին միացրել:
«Երբ նրան վիրահատարանից բերեցին, զգացի, որ թեւը, որին կատետր է միացրած, տարօրինակ է ծալված»,- պատմում է մայրը:
Երբ երեխան դուրս է եկել նարկոզից, սկսել է բողոքել թեւի ցավից, սակայն բժիշկներն ասել են, որ դա նորմալ է։ Երբ մեկ ժամից երեխան սկսել է ցավից գոռալ, ի վերջո հանել են կատետրը, ուշ է եղել։ Երեխան թեւը չէր կարողանում շարժել, այն սարսափելի վառվում էր։
Մի քանի անգամ երեխային ցավազրկող են տվել, չեն հասկացել, թե ինչն է խնդիրը, գրում է Komsomolskaya pravda-ն։
Առավոտյան երեխայի թեւը տարօրինակ մոխրագույն կետերով է պատվել, բժիշկները ստիպված այլ հիվանդանոցի մասնագետի են դիմել, ով անմիջապես ասել է՝ երակը կտրվել է։
Երեխային մի շարք վիրահատությունների են ենթարկել ու արդյունքում կտրել են ձեռքը։
Ավելի ուշ փորձաքննությունը ցույց է տվել, որ բուժքույրը կատետրը սխալ է տեղադրել, վնասել է երակը, արյան շրջանառությունը խանգարվել է, եւ երեխայի մոտ գանգրենա է սկսվել, քանի որ ժամանակին խնդիրը չեն հասկացել։
Վերջին 5 տարիների ընթացքում երեխայի ծնողները դատական բազմաթիվ քաշքշուքների միջով են անցել, սակայն այդպես էլ ոչնչի չեն հասել։