24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Նոր Հայաստանը» պնդում է՝ իրենց սպառնում են

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբը» հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վարչախումբը սպառնում է բռնության դիմել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նկատմամբ:  Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է.

«Վարչախումբը նոր սահմանադրության ընդունման հանրաքվեի գործընթացը սկսել և շարունակում է գործող Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով: Նոր սահմանադրության նախագծի մշակման և դրա քարոզչության կազմակերպման գործին սահմանադրական դատարանի նախագահի և վարչապետի պաշտոնները զբաղեցնող անձանց ոչ իրավաչափ մասնակցությանը զուգահեռաբար՝ Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարը և քարտուղարը բացահայտ կերպով նախ ապատեղեկատվություն են տարածում, իսկ այնուհետև դրա հիման վրա իրավապահպան մարմիններին ուղղորդում են բռնություն գործադրելու ընդդիմադիր ուժերի, առաջին հերթին՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նկատմամբ:

Մասնավորապես՝ վարչախումբը, ինչպես նաև նրան սպասարկող լրատվամիջոցները անհիմն կերպով սկսել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունները և նրա ընտրած քաղաքացիական խաղաղ անհնազանդության մարտավարությունը ներկայացնել որպես Սահմանադրությանը հակասող և բռնության կոչեր պարունակող արարքներ: Նման գործելաոճի նպատակն է ընթացիկ տարվա ընտացքում Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ արդեն փորձարկված եղանակով արհեստական հիմքեր ստեղծել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներին բռնությունների ենթարկելու, այդ թվում՝ նրանց կեղծ մեղադրանքներով ազատությունից զրկելու համար:

Մինչդեռ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով և դրանք արտացոլող ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթներով խաղաղ անհնազանդությունը ճանաչվում է որպես ժողովրդաիշխանության ձև: Վերը նշվածի հաշվառմամբ՝ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը վճռականորեն շարունակելու է իրավաչափ քայլերով մոբիլիզացնել քաղաքացիներին և հասնել իշխանությունը յուրացրած վարչախմբի հեռացմանն ու ժողովրդի իշխանության վերահաստատմանը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ