Կառավարությունը գումարներ է հատկացրել

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում բարձրագույն կրթության զարգացման գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով կառավարությունը որոշել է 20000.0 հազար դրամ հատկացնել ԼՂՀ-ում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնա-արտադրական բազայի շինարարության համար: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Կառավարության մեկ այլ որոշմամբ գումար է հատկացրել նաև Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար: […]