10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Կառավարությունն աջակցում է Այգեհովիտի բնակիչներին

Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից  Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքին կհատկացվի 16100.0 հազար դրամ գումար՝ ռմբակոծության հետևանքով  համայնքի բնակիչներին խաղողի այգիներում բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասը  փոխհատուցելու համար: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական շփման գծում, առանձնապես Այգեհովիտ գյուղի մոտ, դիտվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ակտիվություն: Այգեհովիտ գյուղում ավարտվել է խաղողի բերքահավաքը, բացառությամբ 46 տնտեսությունների, քանի որ հակառակորդը կրակի տակ է պահում նշված տնտեսություններին պատկանող այգետարածքները և խոչընդոտում բերքահավաքի աշխատանքներին: Այդ համայնքի բնակիչների խաղողի 22.62 հա այգետարածքների ընդհանուր վնասը կազմում է 16100.0 հազար դրամ` 115 տոննա խաղողի բերքը հաշվարկված է 140 դրամ մթերման գնով: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշել է, որ սահմանապահ համայնքները կառավարության ուշադրության կենտրոնում են. «Գործնականում հնարավոր չի եղել  խաղողի բերքը հավաքել, դրա համար կառավարության պահուստային ֆոնդից փոխհատուցում ենք այդ բերքի արժեքը»:

.

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ