17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոր հակատեակը բացասական ազդեցություն է ունենալու

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը որոշ ապրանքատեսակների վրա ակցիզային հարկ սահմանող օրինագիծը համարում է գլխացավ առաջացնող նախագիծ: Ըստ նրա՝ ներկայացվել է  նախագիծ, որը ոչ միայն հարկերի դրույքաչափի բարձրացում, այլ նաև բնական գազի, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման համար նոր հարկատեսակ է ներմուծում, ինչն ունենալու է բացասական ազդեցություն:

«Բանից պարզվում է, որ այս փոփոխությունների պահանջը, ըստ էության, Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջն է, բայց մինչ այս պահը մեզ ներկայացվել է այլ բան: Եթե այդպես է, պետք է Արժույթի միջազգային հիմնադրամի առաջ հարց դնել, թե ինչպես են պատկերացնում սոցիալ-տնտեսական ներկայիս պայմաններում այդ պահանջի իրագործումը, երբ Հայաստանի տնտեսական ցուցանիշները վկայում են, որ առևտրի շրջանառության 6 տոկոս անկում ունենք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ շատ զարմացած է, որ այդ նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից, որի ծրագրային կենտրոնական դրույթներից մեկը համարվել է մարդը և մարդու կենսամակարդակի աճը:

Ըստ պատգամավորի՝ առաջարկվող հարկատեսակը չի նպաստելու երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, մանավանդ՝ նախագիծ է ներկայացվում առանց տնտեսական վիճակի զարգացման պլանի ու ազդեցության գնահատականի: Բացի այդ՝ առաջարկվող հարկատեսակը հսկայական բացասական ազդեցություն է ունենալու երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ