23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն՝ ՄԽ համանախագահներին

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկացած այց տարածաշրջան նոր հույս և հնարավորություն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը շարունակվի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ թե նախկինում, թե այսօր բանակցային գործընթացում խոչընդոտները եղել են ոչ հայկական, ոչ էլ արցախյան կողմից: Գործընթացում խոչընդոտներ ստեղծողը մշտապես եղել է ադրբեջանական կողմը: Հենց ադրբեջանական կողմի դիրքորոշումից է կախված, թե ինչ ընթացք կստանան ապագա բանակցությունները:

Համանախագահների վերջին այցի մասին իշխող ուժի մամլո խոսնակն ասաց՝ համանախագահները խոսել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ հայկական կողմը բոլոր հանդիպումների ընթացքում հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին.

«Եթե ադրբեջանական կողմը պատրաստ է բանակցությունների շարունակմանը, մենք խնդիր չենք տեսնում: Մենք բանակցությունների և խաղաղ կարգավորման ջատագովն ենք: Պարզապես համանախագահներն էլ պետք է մի բան հստակեցնեն, որ ցանկացած հավասարության նշան դնող հայտարարություն չի օժանդակում խաղաղության ամրապնդմանը: Մենք գիտակցում ենք, որ կա քաղաքական, դիվանագիտական բառապաշար, սակայն եթե մի կողմի վրա կանոնները չեն խախտվում, իսկ Ադրբեջանը պարբերաբար խախտում է և չի հնչում խախտողի անունը, վտանգ կա, որ խախտող կողմը կշարունակի իր ապակառուցողական քաղաքականությունը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ