23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Խաղաղություն փոթորկից առաջ

Այսօր կմեկնարկի Աժ հերթական նիստը, որն ի տարբերություն նախորդ քառօրյաների` պետք է որ անցնի անցնցում, քանի որ նիստում ընդգրկված հարցերի վերաբերյալ չկան քաղաքական տարաձայնություններ:

Նախորդ շաբաթ ԱԺ է բերվել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և պատգամավորներն ունեն ընդամենը մեկ շաբաթ ծանոթանալու նախագծին:

Բանն այն է, որ ՀՀ ԱԺ-ն հաստատել է մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց, ըստ որի` քննարկումները սկսվելու են նոյեմբերի 2-ին և տևելու են երկու շաբաթ:

Նոյեմբերի 16-ին «Հայաստանի Հանրապետության 2016թ-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու մասին հարցը կընդգրկվի ՀՀ Ազգային ժողովի հերթական չորսօրյա նիստի օրակարգում: Այս քառօրյան, ըստ էության, կարելի է համարել բյուջեի վերաբերյալ քննարկումներին նախորդող համեմատաբար հանգիստ քառօրյա, մի խոսքով` խաղաղություն փոթորկից առաջ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ