23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետը հորդորել է

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է համայնքապետների համար կազմակերպվող դասընթացների հերթական փուլի բացման արարողությանը և մասնակիցներին մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության լրատավական ծառայությունը:

Կարևորելով դասընթացների կազմակերպումը՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտի կայացմանը հանրապետությունում, և համայնքապետները կսկսեն ավելի համարձակորեն օգտվել իրենց լիազորություններից:

Անդրադառնալով համայնքային խնդիրներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Գյուղական բնակավայրերի գլխավոր խնդիրներից են անկանոն անասնապահությունը, չկարգավորված աղբահավաքությունը և հանրօգուտ կոլեկտիվ աշխատանքի բացակայությունը: Խնդիրները հաճախ չլուծված են մնում ոչ միայն համայնքապետների անհետևողական աշխատանքի, այլև՝ հետագայում վերընտրվելու հնարավորությանը չվնասելու պատճառով, ինչն արատավոր երևույթ է: Ակնկալում եմ, որ դասընթացների ժամանակ կքննարկեք նաև նշյալ հիմնախնդիրների լուծման տարբերակները»:

Հանդիպման ավարտին վարչապետը հորդորել է դասընթացի մասնակիցներին լինել ակտիվ ու նախաձեռնող, փորձել համապատասխան պաշտոնյաներից ստանալ հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ և ձեռքբերված գիտելիքները հետագայում կիրառել աշխատանքում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ