24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 26, 2015

Եկել ես «սատանի մայլեն». Գագիկ Ջհանգիրյան

ԱԺ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարվա գործունեության մասին զեկույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, դիմելով օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, ասաց. «Դուք ձեր աշխատանքից հաճույք չեք ստանում, բայց ցանկություն էլ չեք հայտնում հրաժարական տալ»: Ջհանգիրյանը նաև ավելացրեց, որ օմբուդսմենը եկել է «սատանի մայլեն» և ուզում է քյանդրբազ խաղալ: Ի պատասխան՝ Կարեն Անդրեասյանն ասաց, թե ինքը գտնվում է Ազգային ժողովում, […]

ԲՀԿ-ում դեռ չեն շտապում

Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը համակարծիք չէ այն տեսակետների հետ, որ ԲՀԿ-ի «Այո»-ի քարոզարշավի հարցում պասիվ է: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ում ամեն մեկն իր անելիքները գիտի: «Վահան Բաբայանը քարոզչության պատասխանատուն է, ունենք ընդհանուր շտաբի համակարգող մարմին, սակայն կազմակերպչական հարցերով պետք է զբաղվի Աբրահամ Մանուկյանը»,- ասաց Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ թեև շտաբը վերջանականորեն չի ձևավորվել, սակայն […]

Իշխանությունները միտումնավոր չեն համաձայնել

Իշխանությունները միտումնավոր չհամաձայնեցին նույնականացման քարտով ընտրողների համար հատուկ սարք տեղադրել, որով կարելի է հաշվառել, ֆիքսել ընտրողներին: Այդ մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չընդունեց վերահսկող մեխանիզմներ սահմանելու` Տիգրան Ուրիախանյանի առաջարկը: Ըստ պատգամավորի՝ դա կեղծիքներ իրականացնելու լրացուցիչ հնարավորություն է տալիս: «Խնդիրը ոչ թե միայն նույնականացման քարտ ունեցող 170 հազար […]

Անծանոթների կրակահերթից տուժածները.նոր մանրամասներ Երևանում հնչած կրակոցներից

Երեկ ուշ երեկոյան հնչած կրակոցներից վիրավորված 4 երիտասարդներից մեկի ՝ 27-ամյա Վահան Գևորգյանի վիճակը միջին ծանրությանը է, նրան վիրահատել են, Henaran .am-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Էրեբունի բժշկական կենտրոնից: Մեր զրուցակիցը նշեց, որ Վահան Գևորգյանը  հրազենային վնասվածք է ստացել՝ որովայնի և կրծքավանդակի շրջանում, ունի լյարդի վնասում։ «Վիրահատել ենք հաջող է անցել, որևէ բարդություններ չի առաջացել, […]

5-ամյա երեխան ցած է ընկել առևտրի կենտրոնի շարժասանդուղքից /վիդեո/

ՌԴ Նոր Ուրենգոեում 5-ամյա աղջնակը ցած է ընկել առեւտրի կենտրոնի երկրորդ հարկից՝ էսկալատորի վրայից։ Երեխան առեւտրի կենտրոնում մորաքրոջ հետ է եղել։ Նա փորձել է բարձրանալ էսկալատորի բազրիքի վրա ու ցած է ընկել, գրում է Lifenews-ը։ Երբ երեխան բարձրացել է բազրիքին, մորաքույրը հեռախոսով խոսելիս է եղել։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց, բարեբախտարաբար, Լինարան լուրջ վնասվածքներ չի ստացել։

Ուրիխանյանի նախագիծն անտեսեցին

ԲՀԿ խմբակցության անդամ հանդիսացող պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախագիծը քվեարկության միջոցով չընդգրկվեց քառօրայի օրակարգում: Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած նույնականացման քարտերին վերաբերող նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել անցյալ շաբաթ հանձնաժողովի նիստին, և կանոնակարգ օրենքի համաձայն, եթե նիստի ժամանակ հավաքեր բավարար կողմ ձայներ, ապա կարող էր քննարկվել քառօրյայի ժամանակ: Նկատենք, որ փոփոխությամբ թույլատրվում էր հանրաքվեին և այլ […]

Սահմանված ցուցանիշը գերազանցել է 50 րոպեով

Ըստ տեխնիկական աուդիտորի՝ «Ուոթը Սըփլայ Սըրվիսիզ Քընսալթինգ»՝ Դանիա, «ԱՎԱԳ Սոլյուշնս»՝ Հայաստան` Վարձակալության պայմանագրի պահանջների առումով «Երևան Ջուր» ընկերությունը 9-րդ պայմանագրային տարում ապահովել է լավ կատարողական արդյունքներ. սահմանված բոլոր  նպատակակետերը նվաճված են: Այս մասին հայտնում է «Երևան Ջուր» ընկերության լրատվական ծառայությունը: Վերջին տարիներին Աուդիտորը պարբերաբար նշում է մասնավորապես ջրամատակարարման տևողության (հատկապես՝ նվազագույն տևողության) աճի մասով զգալի […]

«Սաղս էլ փոխվելու ենք»

Պատգամավոր Սեյրան Սարոյանը մասնակցելու է «Այո»-ի քարոզարշավին, ավելին՝ իր ընտրատարածքում խոսելու է ընտրողների հետ, հանդիպումներ է ունենալու, բացատրելու է. «Մենք գնում ենք դեմոկրատիա, ճի՞շտ ա: Հիմա մենք օրենքները փոխում ենք, որ մեր ժողովուրդը, մեր էրեխեքը լավ ապրեն: Մարդիկ փոխվելու են, խոմ էսի հավերժ չի՞: Հո ես հավերժ դեպուտատ չե՞մ լինելու: Սաղս էլ փոխվելու ենք: Ես առաջ բանակում […]

Մայրաքաղաքը ծառատունկի է պատրաստվում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նոյեմբերի 14-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին  և շաբաթօրյակին ընդառաջ տարվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Հանձնարարվել է մեկ անգամ ևս ուսումնասիրել ծառատունկի համար նպատակահարմար տարածքներն ու դրանք ներառել ծառատունկի աշխատանքներում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի