16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իշխանությունները միտումնավոր չեն համաձայնել

Իշխանությունները միտումնավոր չհամաձայնեցին նույնականացման քարտով ընտրողների համար հատուկ սարք տեղադրել, որով կարելի է հաշվառել, ֆիքսել ընտրողներին: Այդ մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չընդունեց վերահսկող մեխանիզմներ սահմանելու` Տիգրան Ուրիախանյանի առաջարկը:

Ըստ պատգամավորի՝ դա կեղծիքներ իրականացնելու լրացուցիչ հնարավորություն է տալիս:

«Խնդիրը ոչ թե միայն նույնականացման քարտ ունեցող 170 հազար քաղաքացու, այլ կես միլիոն մարդու մասին է, ովքեր ունեն և՛ անձնագիր, և՛ նույնականացման քարտ: Տեսականորեն այդ նույն կես միլիոն ընտրողը կարող է ընտրել միայն նույնականացման քարտերով և չֆիքսվել, որ մասնակցել է ընտրություններին: Տեսականորեն կարող են գնալ նաև և ընտրել այլ տեղամասերում»,- մեկնաբանեց պատգամավորը՝ նշելով, որ այս անգամ չի գործարկվելու անգամ մատերը թանաքոտելու մեխանիզմը, որը կարող էր վերահսկող ազդեցություն ունենալ:

Արամ Մանուկյանն առաջարկեց յուրաքանչյուր ընտրատեղամասում տեղադրել էլեկտրոնային սարք, որը հեշտությամբ կֆիքսի, որ այսինչ քաղաքացին արդեն ընտրել է այդ տեղամասում, ինչը կբացառի կրկնակի քվեարկությունը: Պատգամավորը վսհատեցրեց, որ ինքնին այդ ամենը կազմակերպելը բարդ գործընթաց չի ներկայացնում: Մանուկյանը տեղեկացրեց, որ արվելու է ամեն ինչ, որպեսզի այդ օրենքը չընդունվի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ