Անծանոթների կրակահերթից տուժածները.նոր մանրամասներ Երևանում հնչած կրակոցներից
Երեկ ուշ երեկոյան հնչած կրակոցներից վիրավորված 4 երիտասարդներից մեկի ՝ 27-ամյա Վահան Գևորգյանի վիճակը միջին ծանրությանը է, նրան վիրահատել են, Henaran .am-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Էրեբունի բժշկական կենտրոնից:
Մեր զրուցակիցը նշեց, որ Վահան Գևորգյանը հրազենային վնասվածք է ստացել՝ որովայնի և կրծքավանդակի շրջանում, ունի լյարդի վնասում։
«Վիրահատել ենք հաջող է անցել, որևէ բարդություններ չի առաջացել, գիտակցությունը տեղն է»,-տեղեկացրին հիվանադանոցից: Վիրավորներից երեքն էլ գտնվում են թիվ 1 համալսարանական կլինիկայում: Կլինիկայի լրատվության բաժնից հայտնեցին, որ երիտասարդների վիճակը լավ է և նրանք արդեն հիվանդասենյակ են տեղափոխվել:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վահագ Գ.-ն:Ըստ հիվանդի հայտարարության` «Մետաքսի» մոտ ստացել է հրազենային վնասվածք:Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վլադիմիր Գ.-ն:
Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում: Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց աջ ազդրի նստաներվի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արման Ա.-ն:Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում:Նույն օրը, ժամը 03.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Արման Ս.-ն: Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ «Մետաքսի» մոտ: