ԲՀԿ-ում դեռ չեն շտապում
Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը համակարծիք չէ այն տեսակետների հետ, որ ԲՀԿ-ի «Այո»-ի քարոզարշավի հարցում պասիվ է: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ում ամեն մեկն իր անելիքները գիտի:
«Վահան Բաբայանը քարոզչության պատասխանատուն է, ունենք ընդհանուր շտաբի համակարգող մարմին, սակայն կազմակերպչական հարցերով պետք է զբաղվի Աբրահամ Մանուկյանը»,- ասաց Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ թեև շտաբը վերջանականորեն չի ձևավորվել, սակայն աշխատանքները ընթանում են բնականոն հունով: Միքայել Մելքումյանը չցանկացավ այլ մանրամասներ ներկայացնել:
Henaran.am-ը խոսեց նաև Աբրահամ Մանուկյանի հետ, ով, պատասխանելով մեր հարցին, թե ե՞րբ է կուսակցությունը զվաղվելու ակտիվ քարողչությամբ, պատասխանեց, որ իրենք արդեն զբաղված են ակտիվ քարոզարշավով:
Արձագանքեցինք, որ դեռևս ԲՀԿ-ի քարոզարշավը տեսանելի չէ. քարոզչական նյութեր չեն տարածվում, միջոցառումներ չեն կազմակերպվում: Ի պատասխան՝ Մանուկյանն ասաց, որ առաջիկայում ամեն ինչ կտեսնենք:
Հիշեցնենք, որ քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ից, իսկ մինչև այժմ ԲՀԿ-ն քարոզչության նպատակով որևէ միջոցառում չի իրականացրել: