18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

3 օրում 2 հոգի մահացել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 22-ը, կողոպուտի 3 դեպքերը բացահայտվել են: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 18, յուրացման 5 և շորթման 1 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, կողոպուտի`1,  գողության 11 և խարդախության 5 դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 47-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ