07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գառնիի ջրագիծը «երիտասարդանում» է

Սակայն հատկապես կարևոր է Գառնիի ջրաղբյուրում իրականացվող մեծածավալ ծրագիրը: Մայրաքաղաքին վայրկյանում մոտ 1400 լիտր ջուր մատակարարող Գառնիի  ջրաղբյուրի «երիտասարդացումը» մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Շենգավիթ ու Նուբարաշեն վարչական շրջանների սպառողներին խոստանում է ավելի կայուն ջրամատակարարում:

Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակամիջոցում համակարգում կառուցվել է 689 մետր նոր ջրագիծ, շահագործումից հանվել է 1508 մետր վթարված ջրագիծ: Նաև վերացվել է 550 ջրագծի վթար, 1750 կոյուղու վթար և 175 վթար` պոմպակայաններում:

Այս ամենի շնորհիվ, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 78%-ը, 17-23,5 ժամ՝ 22%-ը: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարված ջրի որակին, ապա Երևան Ջուր ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1373 փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ այն համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ