01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վերա Բրեժնեւան գաղտնի ամուսնացել է /ֆոտո/

Ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, որ երգչուհի Վերա Բրեժնեւան եւ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն գաղտնի ամուսնացել են։ Сплетник-ի տեղեկություններով՝ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Իտալիայի Ֆորտե-դեյ-Մարմիում՝ Տոսկանա։ Արարողությանը ներկա են եղել զույգի միայն ամենամտերիմները։ Կայքը նաեւ լուսանկար է հրապարակել, որում Բրեժնեւան հարսանեկան զգեստով է եւ դեմքը փակել է ծաղիկներով։

Այն, որ պրոդյուսերն ու երգչուհին սիրավեպ ունեն, վաղուց է հայտնի։ Նախորդ տարի Մելաձեն բաժանվեց կնոջից։ Վերջինն էլ հայտարարեց, որ ամուսինը 10 տարի իրեն դավաճանել է Բրեժնեւայի հետ։

Սակայն ոչ երգչուհին, ոչ պրոդյուսերը, իրենց ամուսնության լուրերը չեն հաստատել կամ որեւէ մեկնաբանություն տվել։

15ec6ec562 d2fa02d030

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ