Նոր երգեր՝ «Սև ապրիլից» /Ֆոտո/

Այսօր Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Սև ապրիլ» նախագծի առաջին տեսահոլովակների պրեմիերան: Ընծայվեցին «Remember» և «Կանք ու կլինենք» երգերը:
Երգերի երաժշտության հեղինակն է Արա Գևորգյանը, խոսքերի հեղինակը՝ Լևոն Բլբուլյանը, իսկ երգի անգլերեն տարբերակը ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը:
«Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ես անպայման մի աշխատանք պետք է ներկայացնեի: Այդպես ես գրեցի երաժշտությունը, գրվեցին նաև անգլերեն և հայերեն տեքստերը և այսօր արդեն երգերը հանձնվում են ձեր դատին»,- լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը:
Ըստ Գևորգյանի՝ երգի այս ոճը համախմբման մի նոր տեսակ է: Երաժիշտը հույս ունի, որ մի օր պաշտոնական Անկարան իմաստության կգա և կընդունի Ցեղասպանության իր մեղքը: