18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 5, 2015

Ես երջանիկ ու հպարտ գեյ-քահանա եմ. սենսացիոն հայտարարություն

Կաթոլիկ եկեղեցու լեհ քահանա Քշիշտոֆ Հարամսան սենսացիոն խոստովանություն է արել: Նա խոստովանել է, որ համասեռամոլ է: «Ես գեյ-քահանա եմ: Ես երջանիկ ու հպարտ գեյ-քահանա եմ»,- ասել է նա` նշելով, որ այլեւս չի կարող երկակի կյանք վարել, քննադատում է եկեղեցու մոտեցումը, որ ցուցաբերվում է համասեռամոլների հանդեպ եւ պահանջում է, որպեսզի եկեղեցին լուրջ մոտեցում ցույց տա միասեռականներին […]

Անակնկալներ կլինեն

ԲՀԿ խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը ներկա չեն եղել խմբակցության նիստին և որևէ կերպ չեն հայտնել` կո՞ղմ են քվեարկելու սահմանադրական փոփոխություններին, թե՞` ոչ: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը: Նրա խոսքով՝ չի բացառվում, որ այդ երկու պատգամավորները չգան քվեարկության կամ էլ քվերակեն, բայց «դեմ»: Բաբայանը վստահեցրեց, որ այլ […]

Մենք կրկին ու կրկին ապավինում ենք ձեզ, սիրելի ուսուցիչներ. Արեմն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ. Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը, սերն ու ակնածանքը մանկավարժի մասնագիտության հանդեպ գալիս է դարերի խորքից: Այսօր էլ մեր հանրապետության բազմահազար մանկավարժները հպարտորեն են կրում իրենց փոխանցված ուսուցչի վեհ կոչումը: Դուք իրականացնում եք անչափ պատասխանատու […]

«Բանդայի» գործի ոդիսականը. ովքե՞ր են իրական մեղավորները

Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու կամ այսպես կոչված «Բանդայի գործով» դատապարտվածների գործը Վճռաբեկ դատարանը մերժել է. «Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել ենք Վճռաբեկ դատարանում, սակայն մերժել են պատճառաբանելով, որ գործում հիմքեր չկան»,-Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց 11 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Մանուկյանի պաշտպանը ՝Ռաֆիկ Սաֆարյանը: Սաֆարյանի խոսքով`  իր պաշտպանյալի մասով գործը փակված է. «Մենք այս ամենով […]

Ապօրինի է

Այս օրերին Ազգային Ժողովում քննարկւում է բռնութեամբ (որովհետեւ այլընտրանք չթոյլատրուեց) եւ խաբեութեամբ (որովհետեւ սա բարեփոխում չէ, այլ նոր սահմանադրութիւն) պարտադրուած «նախագիծ»։ Թերեւս սա Ձեր կեանքի մեծագոյն հնարաւորութիւնն է ռազմավարական նշանակութեան հարցում դրական դերակատարութիւն ունենալու հայ ժողովրդի կեանքում։ Կարծում եմ Դուք բաւարար չափով տեղեկացուած չեք, եւ իմ պարտքն եմ համարում ձեզնից ինչ-որ բան խնդրելուց կամ Ձեզ […]

Ինչո՞ւ Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցի քվեարկությանը

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր առավոտյան մեկնել է արտերկիր մասնակցելու Եվրոպայի ռեֆորմիստների պահպանողականների դաշինքի ղեկավարների խորհրդի տարեկան հավաքին: Հիշյալ հավաքին մասնակցելու է նաև Անգլիայի վարչապետ Դեյվիդ Քեմերունը: Այդ մասին Henaran.am-ին ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը: Այսպիսով պարզվում է, որ ԲՀԿ ղեկավարը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը: Հիշեցնենք, որ խմբակցությունը կողմ էր արտահայտվել […]

Նետվել է Կիեւյան կամրջից

Հոկտեմբերի 5-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ինքնասպանություն է գործել` նետվելով Կիևյան կամրջից: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

… պատահաբար գլուխդ տանը չե՞ս մոռացել. շնորհավոր տոնդ, ուսուցի՛չ

Հոկտեմբերի 5-ին նշվում է Ուսուցչի օրը: Henaran-ի խմբագրակազմը շնորհավորում է մանկավարժներին մասնագիտական տոնի առթիվ: Ցանկանում ենք, որ քառապատկվի նրանց ուժն ու կորովը` մատաղ սերնդին առավելագույնս կրթելու և գիտության ջահը փոխանցելու համար: Ուսուչի օրվա կապակցությամբ հավաքագրել ենք նրանց սիրելի արտահայտությունները: Իսկ պատահաբար գլուխդ տանը չե՞ս մոռացել: Քանի դեռ դու դասարանում չէիր, այստեղ կատարյալ հանգիստ էր: Երկու ուսուցիչներ […]

Ի՞նչ պատկեր ունենք սահմանադրական հանրաքվեից առաջ

Այսօր Ազգային ժողովը կորոշի արդյո՞ք անցկացնել  սահմանադրական փոփոխությունները, թե՞ ոչ: Ու եթե սահմանադրական փոփոխությունները ընդունվեն, ապա երկրի կառավարման կիսանախագահական մոդելը կփոխարինվի խորհրդարանականով: Նկատենք, որ հարցի քվեարկությունը նախորդ քառօրյայի ժամանակ տեղափոխվեց հոկտեմբերի 5: Նախատեսվում է, որ նախքան քվեարկությունը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը 3 րոպե տևողությամբ ելույթ կունենա՝ ներկայացնելով նախագծի լրամշակված տարբերակը: Հիշեցնենք, ՀՀԿ-ն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի