07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ի՞նչ պատկեր ունենք սահմանադրական հանրաքվեից առաջ

Այսօր Ազգային ժողովը կորոշի արդյո՞ք անցկացնել  սահմանադրական փոփոխությունները, թե՞ ոչ: Ու եթե սահմանադրական փոփոխությունները ընդունվեն, ապա երկրի կառավարման կիսանախագահական մոդելը կփոխարինվի խորհրդարանականով:

Նկատենք, որ հարցի քվեարկությունը նախորդ քառօրյայի ժամանակ տեղափոխվեց հոկտեմբերի 5: Նախատեսվում է, որ նախքան քվեարկությունը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը 3 րոպե տևողությամբ ելույթ կունենա՝ ներկայացնելով նախագծի լրամշակված տարբերակը:

Հիշեցնենք, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ավելի վաղ հայտարարել էին, որ կողմ ենք քվեարկելու նախագծին, նույն կարծիքն է հայտնել նաև ԲՀԿ-ն, սակայն խմբակցության մեջ փաստացի գտնվող որոշ պատգամավորներ հայտարարել են, որ քվեարկելու են «դեմ»:

ՕԵԿ խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել քվեարկության հարցում: ՀԱԿ-ը հայտարարել է, որ դեմ է, սակայն խմբակցության որոշ պատգամավորներ չեն կիսել այդ հայտարարությունը: «Ժառանագությունից» նորանշանակ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ «դեմ» քվեարկի, սակայն խմբակցության մյուս անդամները հակված են հավանություն տալ  սահմանադրական փոփոխություններին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ