19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՕԵԿ-ում դեռ չեն հստակեցնում

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ խմբակցությունը շարունակում է մտահոգություն հայտնել Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Պատգամավորը, սակայն, չհստակեցրեց` հոկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին խմբակցությունը կո՞ղմ, թե՞ դեմ է քվեարկելու:

Հիշեցնենք, որ ՕԵԿ-ի ղեկավարության կողմից հիմնած «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստի ժամանակ հայտարարվեց, որ Սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագիծը ներկա տեսքով անընդունելի է և ենթակա է լուրջ փոփոխությունների: Կարևորելով ՀՀ նախագահի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի պատրաստակամությունն ընդունելու միավորման առաջարկները` հասարակական-քաղաքական միավորման վերահաստատել է առաջարկությունների սկզբունքային բովանդակությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ