18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Այո»-ի և «ոչ»-ի առճակատում «Բարգավաճ Հայաստանում»

Անցյալ տարի երբ դեռ նոր էր խոսվում Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մտադրության մասին, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն կոշտ է արձագանքել այդ փոփոխություններին` բազմիցս հայտարարելով, որ դեմ է և չի մտնելու բովանդակային որևէ քննարկման մեջ: ԲՀԿ-ն հավատացնում էր, որ իշխանությունները Սահմադրական փոփոխություններ կատարում են բացառապես վերարտադրվելու նպատակով:

Փոփոխությունների շուրջ ԲՀԿ-ի կոշտ վերաբերմունքը մեղմացավ փետրվարյան հայտնի իրադարձությունից հետո, երբ մարտ ամսին Նաիրա Զոհրաբյանի ղեկավարության տակ անցած ԲՀԿ-ն նախագահականում հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ: Թեև հանդիպումից հետո էլ կուսակցությունը հայտարարեց, որ Բաղրամյան 26 այցելելուց հետո էլ մնում է իր դիրքորոշմանը, սակայն այժմ կուսակցությունը պատրաստ է մտնել բովանդակային քննարկման մեջ:

Օգոստոսի վերջին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ի վերջո հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը ենթարկվել է փոփոխությունների: ԲՀԿ-ն այս անգամ պնդեց, որ ՀՀ սահմանադրության նոր նախագծով հանվում է իշխանության վերարտադրության հարցը:

Ըստ ԲՀԿ-ականների` այդ է պատճառը, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրության դեմ շարժմանը: Իսկ, ահա, օրերս տեղի ունեցած խորհրդարանական քառօրյայի ընթացքում ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակացությունը և խմբակցությունը որոշում են կայացրել  կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխությունների նախագծին և սատարելու դրա ընդունման գործընթացին:

Նկատենք, որ Վահան Բաբայանի հայտարարությանը հետևեցին ԲՀԿ-ն լքած, սակայն փաստացի ԲՀԿ խմբակցության մեջ գտնվող մի քանի պատգամավորների հայտարարությունները: Մասնավորապես նախկին արտգործնախարար, նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին, նման տեսակետ հայտնեց նաև խմբակցության մեջ դե ֆատկո գտնվող Հայկ Խաչատրյանը:

Թեև այս պատգամավորներն արդեն իսկ պաշտոնապես հայտարարել են, որ միանշանակ դեմ են քվեարկելու փոփոխությունների նախագծին, սակայն խմբակցությունում կան նաև այնպիսիք, ովքեր դեռևս չեն հստակեցրել, թե ինչպես քվեարկեն սահմանադրական փոփոխություններին` պահելով ինտրիգը:

Թեև ԲՀԿ-ն շարունակում է հայտարարել, որ խմբակցությունը «կողմ» է քվեարկելու փոփոխություններին` անտեսելով խմբակցությունում առկա տրամադրությունները, սակայն նույնիսկ փոփոխություններին կողմ արտահայտված Կարո Կարապետյանը անկաշկանդ հակադարձում է, թե ԲՀԿ-ն չէ, որ պետք է իրեն ասի` կողմ քվեարկել, կամ ոչ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ