14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սկզբունքի հա՞րց է

Նախկին ԲՀԿ անդամ, նորաստեղծ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը դեմ կքվեարկի հոկտեմբերի 5-ին Սահմանադրական փոփոխությունների նախագծին: Հիշեցնենք, որ փոփոխություններով կիսանախագահական կառավարման համակարգից անցում է կատարվում խորհրդարանական կառավարման համակարգին: Henaran.am-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանը վերահաստատեց ԱԺ-ում հնչած իր այն հայտարարությունը, որ «Ալյանս» կուսակցությունը դեմ է այդ փոփոխություններին:

Հիշեցնենք, որ Ուրիխանյանն ասել էր, որ չի հավատում ոչ թե փոփոխությունների բովանդակությանը, այլ դրա հեղինակներին: Բնականաբար Ուրիխանյանը այլ կերպ չէր կարող հիմնավորել իր «ոչ»-ը, քանի որ կհակասեր ինքն իրեն: Բանն այն է, այլընտրանք հռչակված ԲՀԿ-ն միչև փետրվարյան հայտնի իրադարձությունները քառյակի, ապա եռյակի հետ պահանջում էր փոխել ընտրական օրենսգիրքը, մասնավորապես անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:

Այն ժամանակ ԲՀԿ նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այդ գաղափարի կրողն էր, նա տարբեր հարթություններում բազմիցս խոսել էր ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտության մասին: Սակայն երբ իշխանությունները ներկայացրին սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը, պարզ դարձավ, որ նոր սահմանադրությամբ անցում է կատարվելու 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Թվում էր` ԲՀԿ-ից «պոկված» Ուրիխանյանը պետք է գոհ լիներ, սակայն երբ վերջինս հայտարարեց, թե իրականում չի հավատում բովանդակությանը, այլ դեմ է փոփոխություններին` ելնելով անձերից, ամեն ինչ ընկավ իր տեղը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ