… պատահաբար գլուխդ տանը չե՞ս մոռացել. շնորհավոր տոնդ, ուսուցի՛չ
Հոկտեմբերի 5-ին նշվում է Ուսուցչի օրը: Henaran-ի խմբագրակազմը շնորհավորում է մանկավարժներին մասնագիտական տոնի առթիվ: Ցանկանում ենք, որ քառապատկվի նրանց ուժն ու կորովը` մատաղ սերնդին առավելագույնս կրթելու և գիտության ջահը փոխանցելու համար:
Ուսուչի օրվա կապակցությամբ հավաքագրել ենք նրանց սիրելի արտահայտությունները:
Իսկ պատահաբար գլուխդ տանը չե՞ս մոռացել:
Քանի դեռ դու դասարանում չէիր, այստեղ կատարյալ հանգիստ էր:
Երկու ուսուցիչներ այստեղ կանգնած, իսկ դուք դեռ զրուցում եք:
Ինձնից չես ամաչում, ինքդ քեզնից ամաչիր:
Նստե´ք, զանգն ուսուցչի համար է հնչում:
Հիշեցնեմ, որ կիսամյակի վերջ է գալու: Վաղը ծնողիդ հետ դպրոց կգաս:
Այդպիսի գիտելիքներով առաջին դասարան պետք է գնաս:
Մատյանում երկուսդ մատիտով եմ նշանակում:
Օրագիրը սեղանին դրեք, ոչ թե պայուսակի մեջ:
Եթե ոչ ոք չի ուզում պատասխանել, ապա մատյանով կհարցնեմ:
Այդ ինչ ասացի, որ սկսեցիք ծիծաղել: Ասացեք, միասին կծիծաղենք: Եթե խոսել շատ ես սիրում, ապա արի գրատախտակի մոտ խոսիր:
Գնա դուրս, քեզ կարգի կհրավիրես, նոր կգաս դասարան:
Ես 30 տարվա մանկավարժ եմ և այսպիսի անդաստիարակ դասարան չեմ հանդիպել:
Դուրս կարող եք գալ միայն դասամիջոցին: Ես ձեր տարիքում այնքան գիրք էի կարդում: