24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 5, 2015

Նախանձը

Նախանձը ծիծաղելի բան է, մի փոքր խելք է անհրաժեշտ, որպեսզի մարդը հաղթահարի նախանձը: Ուշադիր եղի՛ր, երբեք թույլ չտաս, որ նախանձի կիրքը քեզ իշխի, քանի որ այն ամենամեծ ու ամենավտանգավոր կրքերից մեկն է: Հնարավոր չէ, որ մարդը միաժամանակ ունենա և՛ սեր և՛ նախանձ. եթե նույնիսկ մի փոքր էլ սեր ունենա, իր սերը մաքուր չի լինի, որովհետև […]

Նախագահը ներկա է գտնվել Մասիսի նորակառույց եկեղեցու օծման արարողությանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Մասիս քաղաքի նորակառույց Սուրբ Թադեոս եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1991թ.-ին, 2005թ.-ից եկեղեցու շինարարական աշխատանքների պատասխանատվությունը ստանձնել է ազգային բարերար Հրանտ Վարդանյանը, ապա կառուցման աշխատանքները շարունակվել են նրա որդիների կողմից: Եկեղեցու ճարտարապետն է Անահիտ Թարխանյանը:

Արտգործնախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին և քննարկեցին Կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը վերաբերող հարցեր: Ի լրումն անցյալ շաբաթ Նյու Յորքում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը քննարկված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում […]

Սուրգուտում հայկական եկեղեցի է կառուցվում

ՌԴ Սուգուտ քաղաքում տեղի հայ համայնքի ջանքերով հայկական եկեղեցի է կառուցվում: Որպեսզի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցմամբ ծառեր չկտրվեն, տեղի հայ համայնքի ներկայացուցիչները յուրօրինակ ակցիա են իրականացրել` դրանք այլ վայրում տնկելով, հայտնում է Еркрамас-ը: Եկեղեցին կառուցվում է տեղի բնակիչների նվիրատվությունների շնորհիվ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի