17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչի՞ց էր վիրավորվում նախկին ուսուցիչ պատգամավորը

Հոկտեմբերի 5-ին ուսուցչի օրվան ընդառաջ դպրոցի նախկին տնօրեն, պատգամավոր Ռուզան Մուրադյանը Henaran.am-ին պատմել է ուսուցչական իր առաջին փորձի մասին: Պատգամավորը հիշում է, թե ինչպես էր առաջին անգամ ստանձնել  դասղեկի պարտականությունները:

«Այն ժամանակ դասավանդում էի ֆիզիկա առարկան, հիշում եմ, որ վիրավորվում և վատ էի զգում, երբ իմ առարկան չէին սովորում: Իսկապես սրտանց վիրավորվում էի և փորձում վիրավորանքիս մեղքն ինձ վրա բարդել: Կարծում էի, որ երևի ես մի բան այնպես չեմ անում»,- հիշեց պատգամավորը՝ նշելով, որ փորձում էր ամեն ինչ անել դասապրոցեսը հետաքրքիր դարձնելու համար:

Խոսելով ուսուցիչների ցածր աշխատավարձերի մասին՝ Մուրադյանը շեշտեց, որ ուսուցչի աշխատավարձը երբեք բավարար չէ:

«Չնայած դրան՝ մանկավարժը երբեք չի փորձում իր աշխատանքը կառուցել վարձատրության չափի շրջանակներում: Մենք օրինակ մութ և ցուրտ տարիներին ամիսներով աշխատավարձ չէինք ստանում, երբ աշխատավարձը 3 հազար կամ 5 հազար դրամ էր, բայց վերջին տարիներին, բարեբախտաբար, պետության հոգածության տակ է նաև մանկավարժի սոցիալական վիճակը»,- նշեց պատգամավորը՝ շեշտելով, որ չնայած հոգածությունը բավարարին չի հասնում, բայց տենդենցը չի կարելի չնկատել: Պատգամավորը շնորհավորեց բոլոր մանկավարժներին օրվա կապակցությամբ և մեզ տեղեկացրեց, որ իր ծանոթ շատ մանկավարժներին նվերների տեսքով այսօր անակնկալներ է մատուցելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ