07 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հնդկաստանում լայն թափով զարգանում է բժշկական տուրիզմը

ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը մասնակցում է հոկտեմբերի 5-7-ը Նյու Դելիում անցկացվող «Հնդկաստանի առողջապահության առավելությունները-2015» խորագրով միջազգային համագումարին: Այս մասին հայտնում է առոջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Լայնածավալ միջոցառումը համախմբել է աշխարհի 65 երկրի շուրջ 600 մասնակցի, որոնք  ծանոթանում են Հնդկաստանի առողջապահական համակարգին, այցելում բժշկական կազմակերպություններ, հանդես գալիս զեկուցումներով:

Կլոր սեղանների ընթացքում պատվիրակներին կներկայացվի երկրի բժշկագիտական փորձը,  ծառացած մարտահրավերն ու առաջիկա ծրագրերը:

«Հնդկաստանի առողջապահության առավելությունները-2015» համագումարը կանդրադառնա նաև Հնդկաստանում լայն տարածում ունեցող  ոչ ավանդական բժշկությանը:

Նշենք, որ Հնդկաստանում  լայն թափով զարգանում է բժշկական տուրիզմը,  ինչպես նաև մեծ հաջողություններ են գրանցվում դեղերի ոլորտում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ