22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կհարցաքննե՞ն

Սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը կանչվել է հարցաքննության մամուլում հնչեցրած հայտարարությունների շուրջ ցուցմունք տալու համար:

Նշենք, որ Սմբատ Հակոբ Հակոբյանը իր տանը հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց իր և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) հեռախոսազրույցի սղագրությունը և մեղադրեց Հայրապետյանին իր հանդեպ բռնի գործողություններ իրականացնելու պատվիրատուն լինելու մեջ:

Henaran.am-ի հետ զրույցում տազատամարտիկի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց.  «Սմբատ Հակոբյանի այն հայատարարությունը, որ իր ծեծը հովանավորել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, դարձել է քննության առարկա»:

Արդյոք ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայարպետյանին էլ են կանչել հարցաքննության` հարցին փաստաբանը շրջանցող պատասխան տվեց. «Այլ մանրամասներ այս պահին չենք կարող հաղորդել, նախաքննական գաղտնիք է»:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Սմբատ Հակոբյանին ծանր մարմնական վնասվ պատճառելու համար:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք 2015թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի 2/2 հասցեում գտնվող շինհրապարակի մոտ բռնություն են գործադրել Ս.Հակոբյանի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի բնակիչներ Հ.Պետրոսյանին, Ա.Սարգսյանին և Ա.Գրիգորյանին սեպտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ Ս.Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, սակայն նրանցից 2-ն է կալանավորվել, մեկին գրավով ազատ են արձակել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ